Տարոն Մարգարյանը շնորհավորում է ջազմեններին

© Photo : press office of Yerevan municipality / Тарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Յուրաքանչյուր տարի ապրիլի 30-ին նշում ենք Ջազի միջազգային օրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է ջազմեններին և նշել, որ այս տարին առանձնահատուկ է:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Շնորհավորում եմ մեր բոլոր ջազմեններին։ Օրվա առթիվ Երևանում հյուրընկալել ենք հանրահայտ ջազմեն Չիկո Ֆրիմանին»,- գրել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ այս տարին առանձնահատուկ է, քանի որ նշում ենք մեր հանրահայտ երաժիշտներ Երվանդ Երզնկյանի և Մելիք Մավիսակալյանի հոբելյանները։

«Շնորհավորում եմ, իմ սիրելի բարեկամներ, և մաղթում անսպառ ջազային էներգիա և քաջառողջություն»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Լրահոս
0