Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Երևանում մետրոյի նոր կայարանների հույժ անհրաժեշտություն չկա

© Sputnik / Asatur Yesayants / Арам Сукиасян в гостях у радио Sputnik Армения
Арам Сукиасян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ դառնալու դեպքում խոստանում է մետրոյի նոր կայարան կառուցել: Գործող քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե որքան իրատեսական է այդ խոստումը:
Արամ Սուքիասյան

Սուքիասյանը վստահեցնում է, որ եթե մետրոպոլիտենի նոր կայարանների հարցը հնարավոր լիներ լուծել, քաղաքապետարանը վաղուց լուծած կլիներ:

«Սակայն դա ահռելի գումարներ է պահանջում, և դրա հույժ անհրաժեշտությունն էլ այս պահին չկա: Մեր հասարակության մեջ սկսել է նվազել մետրոպոլիտենից օգտվելու կուլտուրան»,- ասում է Սուքիասյանը՝ չբացառելով, որ վագոնները գուցե կիսադատարկ են հենց այն պատճառով, որ այլ կայարանների կարիք կա:

Սակայն նրա խոսքով՝ այս փուլի համար Երևան քաղաքին միանգամայն բավարար է եղած կայարանների քանակը, «եթե իհարկե հաշվի ենք առնում ծախսը»:

«Թե չէ միշտ կարելի է ավելացնել մետրոպոլիտենի ցանցը: Բայց մենք դրա հնարավորությունն ունե՞նք, թե՞ ոչ, այս է խնդիրը»,- ասում է Սուքիասյանը:

Լրահոս
0