Տիգրան Համասյանը ջազն ու հայկական ֆոլկը կմիավորի Սանկտ Պետերբուրգում

© Photo : Camille Blake / Тигран Амасян
Тигран Амасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային ճանաչում ունեցող հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը Սանկտ Պետերբուրգում կներկայացնի իր նոր An Ancient Observer ալբոմը:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Պետական ակադեմիական կապելայում մայիսի 2-ին տեղի կունենա ջազ երաժիշտ, ժամանակակից հայ կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը: Այս մասին գրում է Ֆոնտանկան:

Երաժիշտը Պետերբուրգում կներկայացնի իր նոր An Ancient Observer ալբոմը: Մի շարք երաժշտական մրցանակների արժանացած Համասյանը, ВВС Radio-ի վարկածով, ձայնագրել է այս տարվա ամենասպասված ալբոմը: Նրա ստեղծագործության մեջ զգացվում է հայկական բանահյուսության, ամերիկյան ջազի և պրոգրեսիվ ռոքի ազդեցությունը:

«Ջա՞զ է սա, թե՞ ֆոլկ. երկրորդական հարց է: Չէ՞ որ ես անդադար ստեղծագործում եմ: Ոճերի մասին մտածում եմ միայն համերգի համար երկացանկ ընտրելու փուլում: Սակայն երաժշտությունը զարգանում է նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն ձայնագրված է: Ստացվում է՝ այն ինչ հնչում է համերգներին, դա մեկ այլ աստիճան է ալբոմի համեմատ: Ավելի շուտ ինչ-որ պահի ձուլվածքն է, այն պահի, երբ նվագում ես», — ասել է Համասյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
Концерт Тиграна Амасяна в Гюмри - Sputnik Արմենիա
Համասյանի երաժշտությունը երազանքներ է իրականացնում

Անցյալ տարի երաժիշտը ճանաչվեց տարվա լավագույն գործիքավորող և իր Mockkroot-ի համար արժանացավ Echo Jazz 2016 Awards մրցանակի: Բացի այդ, 2001 թվականի նրա առաջին A Fable ալբոմը դարձավ Victoires de la musique-ի հաղթող:

Համասյանի նոր ալբոմը «երաժշտական ընկալումն է այն աշխարհի, որում մենք ապրում ենք, և այն ամբողջ պատմությունը, որը մենք կրում ենք մեր մեջ»: Որոշ ստեղծագործություններ հիմնված են հայկական մեղեդիների վրա, մի մասն ազատ իմպրովիզի արդյունք է, ընդհանրապես այդ երաժշտության մեջ տարբեր ոճեր կան` բարոկկոյից մինչև հիփ-հոփ:

Русская версия 

Լրահոս
0