65-ամյա պրոֆեսորը մասնակցեց երևանյան հեծանվավազքին

© Sputnik / Asatur Yesayants / Турнир по любительскому велоспорту "Ереванский кубок" 2017
Турнир по любительскому велоспорту Ереванский кубок 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուսաբանական այգում անցկացվեց «Երևանյան գավաթ 4» սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ տոնական մրցաշարը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Երևանյան գավաթ 4» սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ մրցաշարի ամենատարեց հեծանվորդը Ագրարային համալսարանի դասախոս էր։

Մրցաշարն անցկացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

«Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան լրջորեն զբաղվում է ոչ պրոֆեսիոնալ մրցաշարերի կազմակերպմամբ։ Այսօր հերթական, տոնական մրցաշարն է, որին մասնակցում են բոլոր ցանկացողները»,- ասաց ֆեդերացիայի հիմնադիր և ղեկավար Արման Անտոնյանը։

© Sputnik / Asatur Yesayants / Արման Անտոնյան
Турнир по любительскому велоспорту Ереванский кубок 2017. Председатель Федерации любительского велоспорта и велотуризма Арман Антонян - Sputnik Արմենիա
Արման Անտոնյան

Նա հայտնեց, որ մրցաշարին մասնակցել է 50 հեծանվորդ, որոնք հաղթահարել են 8 կմ տարածություն։ Մասնակիցների թվում եղել են և՛ մեծահասակներ, և՛ երիտասարդներ։ Իգական սեռի ներկայացուցիչներն առանձին են մասնակցել։

Ամենատարեց մասնակիցը 65-ամյա Օլեգ Քամալյանն էր։

«Արդեն երկու տարի է` մասնակցում եմ բոլոր միջոցառումներին։ Նարդի չեմ խաղում, չեմ խմում, հետևում եմ առողջ ապրելակերպի կանոններին։ Ամեն շաբաթ-կիրակի անպայման հեծանիվ եմ վարում, փորձում եմ լավ մարզավիճակում մնալ»,- ասաց նա։

© Sputnik / Asatur Yesayants / Օլեգ Քամալյան
Турнир по любительскому велоспорту Ереванский кубок 2017. Олег Камалян - Sputnik Արմենիա
Օլեգ Քամալյան

Թեև Քամալյանը չէր կարողացել առաջ անցնել երիտասարդներից, այդուհանդերձ նա գոհ էր իր արդյունքից։

Մրցաշարի հաղթողը գավաթ և հեծանվորդների համար նախատեսված տարբեր աքսեսուարներ կստանա։

Русская версия

Լրահոս
0