00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ հայրենականի վետերան. «Հայերը պատերազմի ընթացքը փոխած մեծ մարշալներ են տվել»

© Sputnik / Asatur YesayantsВидеомост, посвященный Дню Победы в Великой Отечественной войне. Розалия Абгарян
Видеомост, посвященный Дню Победы в Великой Отечественной войне. Розалия Абгарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիստական Գերմանիային հաղթելու գործում։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայից միայն 300 հազարն է տուն վերադարձել, և միայն 700 վետերան կկարողանա մայիսի 9–ին Հավերժ կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսներին։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայ ժողովուրդը լուրջ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում։ Մեծանուն մարշալ Բաղրամյանը, Նելսոն Ստեփանյանը, Բաբաջանյանը և մյուսները փոխել են պատերազմի ընթացքը։

«Հայերը հիանալի մարտիկներ էին, ու մեր ազգն անվանի մարշալներ տվեց, որոնք մեծ դեր կատարեցին Հայրենական մեծ պատերազմում հաղթելու գործում», —Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Աստանա-Քիշնև-Սուխում-Ցխինվալ-Տաշքենդ-Դուշանբե-Տալլին տեսակամուրջի ընթացքում ասաց Մեծ հայրենականի վետերան, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Ռոզալյա Աբգարյանը։

Մեծ հայրենականին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից վերադարձել է միայն 300 հազարը։ Այսօր ողջ է 700 վետերան, որոնցից 72-ը կանայք են։

Տիկին Ռոզալյայի խոսքով` իր սերունդը մեծացել է նույն տան մեջ, որտեղ ԽՍՀՄ ժողովուրդների մեջ տարբերություն չկար։ Նա հիշում է այն օրը, երբ բոլորը մի մարդու պես պատ կազմեցին ընդհանուր հայրենիքի պաշտպանության համար։ Ասում է` իր համար մեծ երջանկություն էր տեսնել հաղթանակը և արժանապատվորեն դիմավորել մայիսի 9-ը։

В Армении прошла акциа Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
«Հիշում եմ։ Հպարտանում եմ». Գեորգիևյան ժապավենը Երևանում

Առաջին վիրավորումը ստացել է Ստալինգրադի մոտ։ Տիկին Ռոզալյան աշխատել է ռադիոկապի վրա, օգնել է օդաչուներին, համակարգել նրանց աշխատանքը։

«Սարսափելի պատերազմ էր, և այսօր տհաճ է, երբ փորձում են հաղթանակի գործում նվազեցնել ԽՍՀՄ-ի դերը»,- ասաց նա։

Նա շատ լավ է հիշում այն օրը, երբ դաշնակիցները երկրորդ ճակատը բացեցին, հիշում է Պրահայի ազատագրումը։ Հիշում է նաև փշոտ ճանապարհին պատահած պարտություններն ու նահանջները, բայց ասում է` կռվողներին փրկեց զինվորների հանդեպ հավատը, հայրենիքի սերն ու հաղթելու անասելի ցանկությունը։

«Հիշում եմ` նահանջում էինք, սարսափելի էր, ստիպված էինք անցնել Դոնի մյուս ափ։ Մարդիկ խնդրում էին, որ իրենց էլ վերցնենք մեզ հետ, բայց չէինք կարող, որովհետև պիտի տեխնիկան տեղափոխեինք», — ասում է Աբգարյանը։

94-ամյա Ռոզալյա Աբգարյանի պիջակին ամրացված մեդալներն ու շքանշանները շատ են, պատերազմական պատմություններն` անհամար։ Պատմում է ոգևորությամբ` մանրամասն հիշելով և՛ հաջողությունները, և՛ պարտությունները։

Մայիսի 9-ին Հայաստանը կնշի Հաղթանակի 72-ամյակը։ Հետխորհրդային երկրների բնակիչներից շատ-շատերի համար Հաղթանակի օրը սրբազան տոն է։

Русская версия

Լրահոս
0