00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Արծվիկ Մինասյան
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին
13:21
5 ր
Վիլեն Գաբրիելյան
Ինչպես է Դավիթ Գալստյանը վերականգնել է պետության վնասը, բայդ դա չի երևում հաղորդումներում․ Վիլեն Գաբրիելյան
13:26
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչիկցիների չտեսած վարկի պատմությունը շարունակվում է քրեական գործի շրջանակում

© Sputnik / Nelli DanielyanСело Хачик
Село Хачик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչներն ամբողջ գյուղով ՙվարկի տակ են՚: Բայց վարկ վերցրած գումարը ոչ տեսել են, ոչ ծախսել: Գործը հասել է իրավական հարթություն: Գյուղացիներն էլ համբերատար սպասում են:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ադրբեջանին սահմանակից Խաչիկում կյանքը հեշտ չէ: Գյուղը բարձրլեռնային է, մարզկենտրոնից հեռու, ունի ոռոգման ջրի խնդիր: Այս ամենից զատ, խաչիկցիներն ամբողջ գյուղով 100-130 մլն դրամի պարտք ունեն վարկային «Արեգակ» և «Ֆինքա» կազմակերպություններին:

Այս վարկն արդեն շուրջ 20 տարվա վաղեմություն ունի: Բայց խաչիկցիներից շատերը դրա մասին չեն էլ հիշել, մինչև այն պահը, երբ հանկարծ պարզել են, որ իրենց բանկային հաշիվները կալանքի տակ են:

«Տուն կա` 8 մլն, տուն կա` 20 մլն, 10 մլն, 3 մլն, 2 մլն պարտք ունի: Այդքան պարտքի հետ էլ` ապրուստի ոչ մի եկամուտ: Բա մե՞ղք չեն: Եթե տանը թոշակառու կա, մի երկու կոպեկ փող է մտնում տուն, եթե չկա, այս մարդիկ չորացրած խոտի վրա են նստած, մինչև որ սեզոնը կգա, բերք կստանան: Այստեղ լավ հարուստ բերք է ստացվում, ամեն միրգ աճում է, բայց որ երիտասարդություն չկա, աշխատանք չկա, բոլորը գնում են՚,- Sputnik Արմենիային պատմեց խաչիկցի Սեդա Աբրահամյանը:

Շուրջ 100 մլն վարկը 1999թ-ին համագյուղացիների անուններով վերցրել են գյուղի խանութի սեփականատեր ամուսինները: Նրանք, խաչիկցիների խոսքով, իրենց համագյուղացիներին համոզել են խանութին ունեցած պարտքի դիմաց իրենց համար գյուղացիական պարտք վերցնել, և, ինչպես հետո է պարզվել, նույնիսկ որոշ կեղծիքներ են արել գյուղապետարանից տրված տեղեկանքներում՝ արհեստական ավելացնելով գյուղացիների գրավ դրվող գույքի արժեքները:

© Sputnik / Nelli DanielyanՍեդա Աբրահամյան
Седа Абраамян - Sputnik Արմենիա
Սեդա Աբրահամյան

Այս ամբողջ պատմությունը թերևս չէր բացահայտվի, եթե 2015թ-ից խանութի տերերը չդադարեցնեին վարկի դիմաց վճարումները՝ համագյուղացիներին հայտարարելով, որ վճարելու հնարավորություն այլևս չունեն: Արդյունքում գյուղացիների հաշիվների և գույքի վրա դատարանի որոշմամբ կալանքներ էին դրվել, ինչն էլ անցյալ տարի բողոքի մեծ ալիք էր առաջացրել գյուղում:

Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը, որը նույնպես տուժել է համագյուղացիների վարկային գործարքից, մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղը դեռ իրավապահ մարմինների աջակցությունն է ակնկալում:

«Դիմել էինք դատարան, դատարանը հայցերը մերժեց: Աշխատող մարդկանց հաշիվների վրա կալանքներ դրվեցին: Այժմ կալանքները հանվել են, սպասենք, տեսնենք քրեական գործն ինչ արդյունքներ կունենա»,- ասաց գյուղապետը:

© Sputnik / Nelli DanielyanՎարդան Ներսիսյան
Глава села Вайоц Дзор Вардан Нерсисян - Sputnik Արմենիա
Վարդան Ներսիսյան

2016թ-ին բարձացած աղմուկից հետո հարուցված քրեական գործի շրջանակում, շորթման, հափշտակության, ապօրինի ձեռնարկատիրության, ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորվել են վարկային կազմակերպությունների աշխատակիցներն ու գյուղի խանութի սեփականատերը: Գյուղացիները, թեև սպասում են գործի հանգուցալուծմանը, բայց և նշում են, որ եթե իրենց վերագրված անօրինական վարկերից չազատվեն, գալու են Երևան՝ այստեղ շարունակելու իրենց պայքարը:

Русская версия

Լրահոս
0