ԵՐԵՎԱՆ, 2 մայիս — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ Յուրի Խաչատուրովին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:
Նախագահը հրամանագիրը ստորագրել է մայիսի 2-ին։