Հայ լարախաղացները կանցնեն հարյուրմետրանոց կիրճի վրայով

© Sputnik / Алексей Даничев /  / Անցնել մեդիապահոցПразднование Сабантуя в Ленинградской области
Празднование Сабантуя в Ленинградской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիսլովոդսկում անցկացվող Լարախաղացների միջազգային փառատոնին կմասնակցեն նաև հայերը:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 2-ին, Կիսլովոդսկում լարախաղացների միջազգային փառատոն է մեկնարկում, որին կմասնակցի 250 մարդ Ռուսաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն՝ հղում անելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

Ճոպանները կանցնեն 100 մետր խորություն ունեցող կիրճի վրայով: Ընդհանուր առմամբ 10 ճոպանուղի կլինի՝ 20-ից 200 մետր երկարությամբ: Ճոպանների լայնությունը 25 մմ է:

Փառատոնը կտևի մինչև մայիսի 10-ը: Բացի Հայաստանից, մասնակիցներ կլինեն նաև Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Իսրայելից ու Նիդեռլանդներից:

 

Լրահոս
0