00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ատոմակայանի կյանք չկա. 10 տարի` ռազմավարական որոշում ընդունելու համար

Բաժանորդագրվել
Վիճել, թե արդյո՞ք արժե երկարացնել Մեծամորի ատոմակայանի աշխատանքը, թե ոչ` տնտեսական ոչ կոմպետենտ քայլ կլիներ։ Բավական է միայն հիշել 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամը, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի վերլուծաբան

Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ Մեծամորի ատոմակայանն այսօր այլընտրանք չունի։ Բանն այն է, որ երկրում գոյություն ունեցող բոլոր մյուս էլեկտրաէներգիա արտադրող հզորությունները պարզապես չեն կարողանա ապահովել անհրաժեշտ քանակի կիլովատ։ Եթե նույնիսկ միանգամից ամբողջ հզորությամբ գործարկվեն բոլոր հիդրո և ջերմաէլեկտրակայանները։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հաստատվել է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը

Էլ չասենք, որ ատոմակայանի վառելիքը չորս անգամ ավելի էժան է, քան մյուս բոլոր էներգակիրները։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Մեծամորի ԱԷԿ-ի արտադրած էլեկտրականության կվտ-ն նույնպես քառակի անգամ էժան է լինելու։ Բացարձակ ոչ։ Ատոմակայանն ինքնին թանկ շինություն է։ Բացի այդ ռեակտորների աշխատանքը սպասարկելն էլ հեշտ բան չէ։ Եվ նույնպես թանկ արժե։

Էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկային հզորությունները մեր խաղաթուղթն են տարածաշրջանում

Բայց, չէ որ մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որը նախկին ԽՍՀՄ-ից ժառանգություն է ստացել Էլեկտրաէներգիայի արտադրության լուրջ ավելցուկային հզորություններ։ Եվ մենք այդ առավելությունից պարզապես պարտավոր ենք օգտվել` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական խնդիրների լուծման համար։

Ավելի ճիշտ, արդեն իսկ օգտվում ենք`էլեկտրականություն տրամադրելով, ասենք, Իրանին, որը լուրջ խնդիրներ ունի սեփական հզորությունների հետ։ Փոխարենը իրանական գազ ենք ստանում, որը կրկին գնում է ջերմաէլեկտրակայաններին։ Բավականին շահավետ բիզնես է էներգահամակարգում, կրկնակի կարևոր մեզ համար, քանի որ ի տարբերություն որոշ տարածաշրջանային հարևանների սեփական էներգակիրներ չունենք։

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանագետ. Մեր երկրին հաջողություն կբերի Իրանի հետ հարաբերությունների խորացումը

Մեր հարևան Իրանին, ի դեպ, նման բարտերը նույնպես ձեռնտու է, քանի որ հենց այդ երկրի հյուսիսային շրջանները էլեկտրականության լուրջ պահանջարկ ունեն։ Նաև Իրանը հիմա լուրջ խնդիրներ ունի տնտեսական առումով և պետք է աշխատի այդ ուղղությամբ` վերականգնելու համար տասնամյակ տարիներ ձգվող տնտեսական պատժամիջոցների վնասը։

Ինչևէ, գազի փոխարեն էլեկտրաէներգիա ստանալը մեր հարավային հարևանի համար այնքան շահավետ էր, որ այսօր Իրանը ևս մեկ 400 կվտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ է կառուցում։ Այսինքն` լուրջ ֆինանսներ է ներդնում, իսկ մենք գիտենք, որ իրանցիները սովորաբար փողերը քամուն չեն տալիս։

Ավելին, այդ համակարգին միացավ նաև Վրաստանը։ Հայտնի է արդեն, որ 350 կվտ նոր Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կմեկնարկի արդեն այս տարի։ Հազար մեգավատ հզորությամբ «Հյուսիս-Հարավ միասնական էլեկտրաէներգետիկ միջանցք» անվանումով նախագիծն ամբողջ ուժով կաշխատի 2019 թվականի վերջում։

Սա նշանակում է, որ սեփական էներգակիրներ չունեցող Հայաստանը ինչպես Վրաստանին, այնպես էլ Իրանին տալու է այդքան անհրաժեշտ և մեծ պահանջարկ ունեցող արտադրանքը` էլեկտրականությունը։ Իսկ միասնական էլեկտրաէներգետիկ միջանցքի առկայությունը ենթադրում է, որ Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա` միավորելով հյուսիսային և հարավային հարևանների էներգահամակարգերը։

Այս հեռանկարի առկայության դեպքում, երբ ամբողջ տարածաշրջանում բարձրանում է երկրի քաղաքական և տնտեսական նշանակությունը, ավելորդ է խոսել հայկական ԱԷԿ-ի փակման մասին։

Խստացնել անվտանգության նորմերը, ինչպես ԱԷԿ-ում, այնպես էլ ամբողջ էներգահամակարգում

Հասկանալի է, որ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու հակառակորդներն առաջին հերթին, մատնանշում են, որ կայանն արդեն արտադրել է ի սկզբանե նախագծված ռեսուրսը։ Սակայն հարկ է հիշել, որ հայկական կայանի (շահագործման է հանձնվել 1976 թվականին) քառասնամյա ռեսուրսի արտադրությունը կանխորոշվել էր դեռ հեռավոր 70-ականներին, երբ ռեակտորների կառուցման և շահագործման տեխնոլոգիաները հեռու էին այսօրվա տեխնոլոգիաներից։

Президент Исламской Республики Иран Хасан Роухани - Sputnik Արմենիա
Ռոհանիի մոսկովյան այցն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի

Ինչպես պնդում են մասնագետները, ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք կիրառում է «Ռոսատոմ» ռուսական ընկերությունը (հենց նա էլ սպասարկում է հայկական ատոմակայանը) թույլ է տալիս համապատասխան մեթոդաբանության պարագայում առանց ավելորդ ռիսկերի նվազագույնը ևս տասը տարի ժամկետով երկարացնել ռեակտերնորի աշխատանքը` անվտանգության անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պարագայում, ինչպես կայանի տարածքում, այնպես էլ հայկական էներգահամակարգում։

Ինչպես ասում է Հայէներգոյի նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը, ատոմային էլեկտրակայանի շահագործման համար նախատեսված ժամանակակից պայմաններն ավելի խիստ են, քան այն, ինչ եղել է քառասուն տարի առաջ։ Երբ Մեծամորի ԱԷԿ-ը գործարկվում էր, միասնական ցանցում ավելի շատ էներգահաճախականության տատանումներ էին թույլատրված։ Այսօր դրանք նվազագույնի են հասցվել, ինչն իր հերթին, կարող է ապահովել ռեակտորների աշխատանքի անվտանգությունն ամբողջությամբ։ Եվ անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ թույլտվությունները մոտակա 10 տարիների ընթացքում շատ խիստ վերահսկվեն…

Հակոբյանը հատուկ նշեց, որ դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու համապատասխան սարքավորումները ժամանակին մշակվել և ներդրվել էին հենց հայ մասնագետների կողմից։ Այդ ժամանակ, 90-ականների վերջին, երբ էլեկտրահաճախականության ավելի խիստ տատանումների արգելք էր մտցվել, հենց հայկական արտադրանքներն էին Ռուսաստանում արտոնագրեր ստացել և հրաշալի գործում են այնտեղի էներգացանցերում։

Հակոբյանի պնդմամբ, մեկ այլ բան է, որ վերջին տասը տարիների ընթացքում հայերը պետք է կողմնորոշվեին երկրի էներգաապահովման զարգացման հետագա ռազմավարության վերաբերյալ։ Պետք է ընտրություն անել` կամ մենք աշխատում ենք Հայաստանի տարածքում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ, կամ ուղղություն ենք վերցնում դեպի ջերմա և հիդրո էլեկտրակայանների համակարգերի զարգացում։ Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը օտարերկրյա լուրջ ներդրումներ են պահանջում։

Ընդհանուր առմամբ, արդեն հիմա է պետք հասկանալ, որ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման երկարացման տասը տարիները մեզ տրվում են ոչ թե շունչ քաշելու համար, այլ հասցնելու ռազմավարական որոշում կայացնելու համար։ Հասկանալ, թե ի՞նչ պայմաններում կարող ենք տարածաշրջանում էլեկտրականության արտադրման ոլորտում պահպանել մեր առաջատարի դիրքերը։ Ընդ որում, պիտի կարողանանք այսպես զարգացնել նաև այդքան մեծ պահանջարկ ունեցող արտադրանքի արտահանումը և օգտվել այն առավելություններից, որոնք Հայաստանին կտա տարանցիկ պետության կարգավիճակը…

Русская версия

Լրահոս
0