Կինը փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

© Photo : Robert Serobyan / Давташенский мост
Давташенский мост - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ահազանգ է ստացել, որ ինչ–որ մեկը փորձում է նետվել Դավթաշենի կամրջից։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

ԶԼՄ-ների տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարած անձը մոտ 30 տարեկան կին է եղել։ Նա փորձել է նետվել կամրջից, ինչը կանխել է մեկ այլ քաղաքացի:

Լրահոս
0