00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաբայան. Ինձ չի հետաքրքրում Բաքվի «սև ցուցակը»

© Sputnik / Asatur YesayantsРоман Бабаян
Роман Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանն Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու մասին իմացել է համադասարանցիներից։ Նա այդ ցուցակն անհեթեթ է համարում, քանի որ մինչ Ղարաբաղ գնալն էլ չէր կարողանում մուտք գործել Բաքու։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո հայտնի հեռուստահաղորդավար, ՌԴ քաղաքացի Ռոման Բաբայանն ու քաղաքական, հասարակական և մշակութային այլ գործիչներ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»։

«Բաքվեցի համադասարանցիներս հայտնեցին, որ իմ մասին խոսել են լրատվական բոլոր հաղորդումներում և ասել, որ ես շատ վատ քայլ եմ արել, երբ առանց Ադրբեջանի թույլտվության այցելել եմ Ղարաբաղ», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը։

Ըստ նրա` այդ ամենն անհեթեթություն է, որովհետև մինչ այդ էլ նա չէր կարողանում Ադրբեջան մեկնել` անգամ որպես ռուսական հեռուստատեսության թղթակից։ Առաջին անգամ Ռոմանը փորձել է Ադրբեջան մուտք գործել Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վլադիմիր Շումեյկոյի հետ, երկրորդ և երրորդ անգամները` Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Սերգեյի Գրաչևի հետ, չորրորդ անգամ` որպես նախագահ Վլադիմիր Պուտինի կնոջ` Լյուդմիլայի մամուլի խմբի անդամ։

«Եվ ամեն անգամ ուղևորության նախապատրաստական փուլում ադրբեջանական դեսպանատնից գրություն էինք ստանում այն մասին, որ նրանք իմ անվտանգությունը չեն երաշխավորում», — ասաց Բաբայանը։

Նրան մեկ անգամ է հաջողվել վայրէջք կատարել Բաքվում, երբ Քաբուլից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում լրացուցիչ լիցքավորման համար։ Բաբայանը խոստովանեց, որ եթե նախօրոք իմանար այդ մասին, անկասկած չէր մեկնի այդ չվերթով։

Ըստ հաղորդավարի` իրեն չի հետաքրքրում Բաքվի «սև ցուցակն» ու այն փաստը, որ իր անունը հայտնվել է այնտեղ։

Հեռուստահաղորդավարը նշեց, որ մեծ տպավորություններ է ստացել Ղարաբաղ կատարած այցից, որտեղ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրան անչափ դուր է եկել ղարաբաղցիների լավատեսությունը, որոնք շարունակում են տներ կառուցել ու շենացնել իրենց երկիրը։

Русская версия 

Լրահոս
0