Հայաստանում է ՌԴ ՊՆ պատվիրակությունը

© Sputnik / Asatur YesayantsФлаги России и Армении
Флаги России и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում է ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը։

Այն գլխավորում է ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսված է քննարկել ՀՀ տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներին առնչվող հարցեր:

 

Լրահոս
0