00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռեալն» ընդհուպ մոտեցավ եզրափակչին

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Финал. Матч "Реал" - "Атлетико"
Футбол. Лига чемпионов. Финал. Матч Реал - Атлетико - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մայիսի 2-ին կայացավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը իսպանական երկու թիմերի՝ «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև: Արքայական ակումբը համոզիչ հաղթանակի հասավ 3:0 հաշվով ու լուրջ հայտ ներկայացրեց չեմպիոնների գավաթը երկրորդ անգամ անընդմեջ նվաճելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդներ սահմանեց այս մրցավեճում ՝դառնալով հետ-տրիկի հեղինակ: Նախ` պորտուգալացին Չեմպիոնների լիգայում իր խփած գնդակների թիվը հասցրեց 103-ի և բացի այդ էլ՝ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը փլեյ օֆֆ-ում երկու անգամ դարձել է հետ-տրիկի հեղինակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռեալը» խաղում էր սեփական հարկի տակ, շատերը ֆավորիտ էին համարում հենց Զինեդին Զիդանի թիմին: Բայց, որ «Ռեալը» նման առավելություն կունենա սկզբունքային մրցակցի նկատմամբ՝ դժվար էր կանխագուշակել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյան. Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց հաղթեցինք

Խաղից առաջ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել էր, որ «Ռեալը» մեկնարկից սկսելու գրոհել արագ գնդակ խփելու նպատակով: Այսինքն, հյուրերը պետք է պատրաստ լինեին մրցակցի ճնշմանը: Խաղի ընթացքը ցույց տվեց, որ գիտենալն ու կարողանալը միևնույն բանը չեն: Արքայական ակումբը, մինչև Ռոնալդուի խփած առաջին գնդակը, կարող էր ավելի շուտ բացել խաղի հաշիվը: Ակումբային մակարդակով Եվրոպայի ամենահուսալի պաշտպանությունը ունեցող «Աթլետիկոն» չկարողացավ դիմանալ պաշտպանությունում:

Առաջին խաղակեսում «Ռեալը» բացահայտ առավելություն ուներ խաղային բոլոր գործոններով: Գնդակով և առանց գնդակի տեղաշարժերով, ֆուտբոլիստների դիրքային հաճախակի փոփոխություններով ու խաղադաշտի կենտրոնում հստակ կազմակերպվածության շնորհիվ «Ռեալը» ոչ մի շանս չտվեց մրցակցին: «Ատլետիկոն» առաջին խաղակեսում միայն մեկ հարված կատարեց դաշտի տերերի դարպասին, այն էլ՝ շեղ: Չնայած Գամեյրոն հնարավորություն ունեցավ «Ռեալի» դարպասը գրավելու, բայց հիանալի խաղաց Կեյլոր Նավասը:

Шахматы - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը երկրորդ հորիզոնականում է

Նման դեպքերում ֆուտբոլում ասում են, որ թիմը խաղաց այնքան՝ ինչքան թույլ տվեց մրցակիցը: Իսկ «Ռեալը» ոչ մի բան թույլ չտվեց մրցակցին: Երկրորդ կեսում «սերուցքայինները» մի փոքր գցեցին խաղի տեմպը, բայց դա թակարդ էր «Ատլետիկոյի» համար, որն էլ աշխատեց: Պարզ էր, որ հյուրերը փորձելու են մրցակցի հարկի գոլ խփել, երկու հանդիպումների արդյունքում նպատակին հասնելու հնարավորությունը մեծացնելու համար: «Ռեալի» գրոհային մարտավարությունը փոխվեց՝ դառնալով հակագրոհային: Ու երկու դեպքում էլ Զիդանի թիմը պարզապես որսաց մրցակցին ու Ռոնալդուի խփած ևս երկու գնդակները «Ռեալին» ապահովեցին հաղթանակ, որն ընդհուպ մոտեցրեց թիմին եզրափակիչին:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դեռևս ոչ մի թիմի չի հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ լավագույնը Եվրոպայում: «Ռեալը» հիմա բոլոր շանսերն ունեի դա անելու համար: Իհարկե, ժամանակին «Ռեալը» հինգ անգամ դարձել է Չեմպիոնների չեմպիոն 1955-1960 թվականներին: Բայց, սկսած 1991/92 մրցաշրջանից, երբ մրցաշարը անվանափոխվեց, առայժմ ոչ մի թիմ չի հասել երկու անընդմեջ հաղթանակի: Չորս թիմ ունեցել է նման հնարավորություն, բայց գործող չեմպիոնի կոչումը կորցրել են՝ պարտվելով եզրափակիչում.

1994/95 «Միլանը» պարտվեց «Այաքսին» 0:1
1995/96 «Այաքսը» պարտվեց «Յուվենտուսին» 11 մետրանոցներով 2:4
1996/97 «Յուվենտուսը» պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» 1:3
2009/10 «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բարսելոնային» 1:3։

Այդպիսով, «Ռեալն» արդեն ֆավորիտի կարգավիճակով է անցկացնելու պատասխան հանդիպումը «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Իսկ ահա մյուս կիսաեզրափակիչը կայանալու է այսօր՝ մայիսի 3-ին: «Մոնակոն» հյուրընկալելու է «Յուվենտուսին»: Այդ խաղի մասին արդեն վաղը:

Լրահոս
0