Դպրոցների ավարտական քննությունների օրերն արդեն հայտնի են

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների համար սահմանված գրաֆիկը։

4-րդ դասարան

«Մայրենի լեզու» (թելադրություն) առարկայի քննությունը նախատեսված է հունիսի 1-ին։

«Մաթեմատիկա» (գրավոր) առարկայի քննությունը`  հունիսի 3-ին։

«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) առարկայի քննությունը` հունիսի 10–ին։

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) առարկայի քննությունը` հունիսի 10–ին։

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն) առարկայի քննությունը նախատեսված է հունիսի 5–ին։

«Գրականություն» (բանավոր) առարկայի քննությունը` հունիսի 8–ին։

«Մաթեմատիկա»(գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 12–ին։

«Օտար լեզու» (բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայի քննությունը` հունիսի 15–ին։

«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի քննությունը` հունիսի 19–ին։

«Հայոց պատմություն»(բանավոր) առարկայի քննությունը` հունիսի 22–ին։

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 26–ին։

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 26–ին։

«Ֆիզկուլտուրա»-Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) առարկայի քննությունը նախատեսված է հունիսի 7–ին։

«Մաթեմատիկա» (գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 14–ին։

«Հայոց պատմություն»(գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 21–ին։

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 23–ին։

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 23–ին։

«Ֆիզկուլտուրա»-ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

Լրահոս
0