Մամուլ. Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը մերժել նախագահին, և ո՞վ է փոխարինելու Ագրամունտին

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 4–ի մամուլի տեսությունը։

Հայկական ժամանակ. «Մերժել է»

Թերթը գրում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու` Սերժ Սարգսյանի առաջարկը։ Այդ պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո։

Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը Յուրի Խաչատուրովին ազատեց պաշտոնից

«Մերժման հիմնավորումը եղել է այն, որ դեռ անհայտ է, թե 2018 թվականին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ Այսինքն` նորից անորոշություն կմտնի նրա ծրագրերում։ Ի դեպ, ապրիլի 24-ին էլ Հովիկ Աբրահամյանը բավական զուսպ խոսեց իշխանությունների և իր ծրագրերի մասին` չօգտագործելով «գետերի ու առվակների» հայտնի հռետորաբանությունը»,-գրում է թերթը։

Առավոտ. «Դեպի դպրոց մայթերը «բռնագրավել են»»

Թերթն անդրադարձել է ճանապարհային խնդիրներին, այս անգամ` դպրոցականների տեսանկյունից։ Շատ աշակերտներ դպրոցի ճամփան բռնելու համար մայթ չեն գտնում։

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերում` մայթերին, ամեն օր ավտոմեքենաներ են կայանում` այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից։ Նրանք ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչև վերևում գտնվող դպրոց փողոցով քայլել։

Այս տարածքում տեսախցիկներ չկան, ճանապարհային ոստիկաններն էլ նման մանր-մունր հարցերով երևի չեն զբաղվում, հակառակ դեպքում գոնե մայթերին կայանելն արգելող նշան կտեղադրեին` աշակերտների անցուդարձն անվտանգ դարձնելու նպատակով»,-գրում է թերթը։

Ժողովուրդ. «Ազատ դահլիճ չկա»

Հայաստանի դատարաններում աննախադեպ վիճակ է ստեղծվել. դատական նիստերը հետաձգվում են դահլիճների` զբաղված լինելու պատճառով։

«Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամի` Ռոբերտ Մովսիսյանի գործով դատական նիստը երեկ չի կայացել, քանի որ դատարանում ազատ դահլիճ չի եղել։ Հիշեցնենք` Ռ. Մովսիսյանը մեղադրվում է դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար վերջինիս հարազատներից գումար վերցնելու մեջ»,-գրում է թերթը։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Թուրքական սպառնալիք` Չավուշօղլուի մեկնաբանմամբ. ԵԽԽՎ–ն «դուր չի գալիս» Թուրքիային

168 ժամ. «Ով է փոխարինելու Ագրամունտին»

ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի Վեհաժողովի կանոնակարգը` աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ԵԽ ԽՎ նախագահի քվոտան ներկայում պատկանում է ԵԺԿ-ին, ԵԺԿ-ն նախագահի պաշտոնի համար կառաջադրի իր փոխնախագահներին, որոնք 6-ն են։

«Ընտրության վերջնական փուլ, ինչպես ուկրաինացի պատվիրակ Գեորգի Լոգվինսկին էր տեղեկացրել, դուրս են եկել երկու թեկնածուներ` ինքը և Աքսել Ֆիշերը։ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում, որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ, շփումներ է ունեցել գերմանացի խորհրդարանական Ֆիշերի հետ, ասել է, որ ԵԽ ԽՎ նախագահի ցանկացած թեկնածուի զգայունությունը Հայաստանի և հայաստանյան խնդիրների նկատմամբ պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ակտիվ է հայկական պատգամավորական կորպուսը միջազգային կառույցում»,-գրում է թերթը։

Լրահոս
0