00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը վերաբացվեց

© Photo : official site of Yerevan municipalityПосле капитального ремонта вновь открыт родильный дом "Канакер-Зейтун"
После капитального ремонта вновь открыт родильный дом Канакер-Зейтун - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Նախորդ տարի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով ծննդատան անմխիթար պայմաններին, պատասխանատուներին հանձնարարել էր բուժհաստատության հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում այն ավարտել ու ապահովել բնակիչների պատշաճ սպասարկումը:

Հիմնանորոգված ծննդատան հանդիսավոր վերաբացման պատիվը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանին:

Новорожденные дети - Sputnik Արմենիա
Երևանում հնգյակ է լույս աշխարհ եկել

Հարկ է նշել, որ 1958 թվականից գործող ծննդատունը, որը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ բուժհաստատությունն է, երբևէ չէր հիմնանորոգվել ու վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում: Բուժհաստատության սարքավորումների մեծ մասն էլ խորհրդային արտադրության էին, որոնք հնարավորություն չէին ընձեռում մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բուժօգնություն:

Ծննդատան հանդիսավոր վերաբացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետը շրջել է բուժհաստատության հարկաբաժիններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով ծննդատանը ստեղծված պայմաններին, զրուցել է բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` տնօրենը նշել է, որ ծննդատունն արդեն ապահովված է ժամանակակից բուժսարքավորումներով ու նոր գույքով, իսկ հիմնանորոգման ծրագրի շրջանակում էլ հնարավորություն է ընձեռվել ընդլայնել ծննդատանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալն ու ստեղծել լրացուցիչ կաբինետներ: Կարեն Կուտոյանը նաև վստահեցրել է, որ հիմնանորոգման արդյունքում ծննդատունը դարձել է մայրաքաղաքի ժամանակակից ու մրցունակ բժշկական կենտրոններից մեկը: Շնորհավորելով ծննդատան բուժանձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ մայրաքաղաքի բուժհաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական:

«Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ծննդատանը՝ ինչպես հիմնանորոգման, այնպես էլ ամբողջությամբ նոր սարքավորումներով համալրման ու գույքի թարմացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները շարունակելու են մնալ մեր հատուկ ուշադրության կենտրոնում: Մենք հստակ քայլեր ենք ձեռնարկելու համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաների հիմնանորոգման, ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման, նոր գույքով ապահովելու, ինչպես նաև մեր բուժաշխատողների վերապատրաստման ուղղությամբ: Եվ համոզված եմ, մի քանի տարվա ընթացքում մենք այլևս չվերանորոգված պոլիկլինիկաներ չենք ունենա Երևանում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ծրագիրը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության և հետևողականության համար, ծննդատան աշխատակիցներն էլ վստահեցրել են, որ տասնամյակներ սպասված ծրագրի իրականացման արդյունքում ծննդատանն արդեն ապահովված աշխատանքային և մասնագիտական լիարժեք պայմաններում, ներդնելով նաև մասնագիտական իրենց հմտությունները, քաղաքացիներին կմատուցեն պատշաճ և որակյալ ծառայություն:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և մայրաքաղաքի տարբեր բուժհաստատությունների ղեկավարներ:

Լրահոս
0