00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կկապվեն լեռնային արահետներով

© Фото предоставлено: The Transcaucasian TrailТранскавказская аллея
Транскавказская аллея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կկապվեն արահետներով, որոնցով զբոսաշրջիկները կանցնեն մի երկրից մյուսը: Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսված է ամռանը:

ՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Կովկասյան երեք հանրապետությունները կկապվեն հատուկ կառուցված լեռնային արահետներով, որոնք զբոսաշրջիկին թույլ կտան հատել միջպետական սահմաններն ու անցնել մի երկրից մյուսը: Այս ծրագիրը դեռ մշակման փուլում է, արահետներն առայժմ գծանշվում են, բայց ծրագրի հեղինակների համոզմամբ` ամռանը դրանք կդառնան գործող ուղիներ:

Гора Айрикар, Армения - Sputnik Արմենիա
Թանկ երկիր, կտրված ծառեր, առանձին մահճակալներ. Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը

Ծրագրի իրականացմանն աջակցում է Կովկասի բնության հիմնադրամը: Ծրագրի հայաստանյան հատվածն իրականացնում է «Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության աջակցման հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Վահագն Վարդումյանը հայտնեց, որ Վրաստանի հետ համատեղ աշխատանքներ արդեն իրականացվում են, իսկ Ադրբեջանն առայժմ չի արձագանքում Հայաստանի հետ համագործակցելու՝ միջազգային գործընկերների միջնորդավորված առաջարկներին:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համագործակցությանը, այս միջանցքի որոշ հատվածներ արդեն իսկ գործում են՝ առայժմ ոչ պաշտոնապես, փորձարկման նպատակով և միայն փորձառու զբոսաշրջիկների համար:

«Կարևոր սկզբունքն այն է, որ վայրի բնությունը վայելելու եկած զբոսաշրջիկը շատ մշակված ուղիներ չտեսնի և նույնիսկ չնկատի կատարված աշխատանքը»,- ասաց Վահագն Վարդումյանը՝ նշելով, որ նեղ արահետները պետք է միայն օգնեն զբոսաշրջիկին չմոլորվել և չշեղվել նախանշված ուղուց:

Հայ-վրացական արահետն անցնելու է Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկի տարածքով:

Ծրագրով արդեն իսկ հետաքրքրված են մի շարք հեղինակավոր միջազգային արշավային խմբեր, որոնք ցանկություն են հայտնել անցնել հայ-վրացական արշավային երթուղիներով:

Բայց մինչ զբոսաշրջիկներին հրավիրելը, հայկական կողմը դեռ պետք է լուծի արշավողների հանգստի, ժամանակավոր վրանատեղիների, ցուցանակների, գյուղերում գիշերակացի խնդիրը:

Դիլիջանյան հատվածն ապագայում ընդգրկվելու է երկու երկրների ամբողջ երկայնքով՝ հյուսիսից հարավ ձգվող մեծ արահետում:

«Արահետն անցնելու է լեռներով, գյուղերից մի փոքր խուսափում ենք, բայց որոշ հատվածները նաև գյուղերով են անցնելու: Լինելու է վայրի բնության միջով անցնող արահետ»,- ասաց Վահագն Վարդումյանը:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախանշված է հունիսին և կգործի մինչև աշուն:

© Фото предоставлено: The Transcaucasian TrailԱրահետն անցնելու է լեռներով
Транскавказская аллея - Sputnik Արմենիա
Արահետն անցնելու է լեռներով
Լրահոս
0