ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայ տղան, որի ընտանիքը մի քանի տարի առաջ է Հայաստանից Պերմ տեղափոխվել, սրտի արատ ունի։ Պերմի վիրաբույժները չեն կարողացել վիրահատել փոքրիկ Ռաֆայելին, որովհետև երեխան ՀՀ քաղաքացի է։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Երեխային օգնության ձեռք են մեկնել Պերմի բնակիչները, որոնք դրամահավաք են կազմակերպել շտապ վիրահատության համար։
Շուտով արձագանքել են երևանյան կլինիկաներից մեկի բժիշկները, որոնք բարդ վիրահատությունն անցկացնելու պատրաստականություն են հայտնել, նշում է պարբերականը։
Այժմ փոքրիկ Ռաֆայելը ծնողների հետ Երևանում Է։ Բժիշկներն ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը։ Երեխային կվիրահատեն հաջորդ շաբաթ։