00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոլտավչենկո. «Երևանը հետաքրքրում է պետերբուրգցի զբոսաշրջիկներին»

© Sputnik / Ani LiparityanМэрия Еревана. Встреча мэра Тарона Маргаряна с губернатором Санкт-Петербурга Георгием Полтавченко в рамках "Дней Санкт-Петербурга" в Ереване
Мэрия Еревана. Встреча мэра Тарона Маргаряна с губернатором Санкт-Петербурга Георгием Полтавченко в рамках Дней Санкт-Петербурга в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սանկտ Պետերբուրգի օրերի» շրջանակում Երևան է ժամանել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, որի կարծիքով` երկու քաղաքների միջև համագործակցության դինամիկա է զգացվում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համատեղ մի շարք հետաքրքիր նախագծեր են իրականացնում մշակույթի և զբոսաշրջության ոլորտում, ուրբաթ լրագրողներին ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։

Նրա խոսքով` պետերբուրգցիների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել ներքին անձնագրերով Հայաստան գալու որոշումը։

«Այս երկրի հնագույն մշակույթը հոգեհարազատ է ռուսներին, քանի որ երկար տարիներ միասին են եղել և այսօր էլ կրկին միասին են»,- ասաց Պոլտավչենկոն։

Նա նաև նշեց, որ լուրջ աշխատանք է տարվում կրթության ոլորտում` երեխաների ուսուցման ժամանակակից մեթոդների փորձի փոխանակման առումով։

«Վերջին տարիներին մենք համագործակցության լավ դինամիկա ենք նկատում։ Երբ 2015 թվականին պարոն Մարգարյանի հետ (Երևանի քաղաքապետ — խմբգ.) համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք, Հայաստանի և, առաջին հերթին, Երևանի ու Սանկտ Պետերբուրգի միջև ապրանքաշրջանառությունն, ընդհանուր առմամբ, աճեց 1.7 անգամ», — նշեց նահանգապետը` ընդգծելով, որ դա լավ ցուցանիշ է։

Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Երևանում «Սանկտ Պետերբուրգի օրեր» կանցկացվեն

Պոլտավչենկոյի խոսքով` Հայաստանից ապրանքների նոր տեսականի է մատակարարվում Սանկտ Պետերբուրգ։

«Շատ կարևոր է, որ այս գործընթացը ոչ միայն արագացել է, այլև լավ հեռանկար ունի։ Օրինակ` այսօր մենք Երևանում Սանկտ Պետերբուրգի օրեր ենք անցկացնում և սպասում ենք, որ Երևանի մեր բարեկամները 2018 թվականին պատասխան այցով կժամանեն Սանկտ Պետերբուրգ», — ավելացրեց նա։

Ինչպես նշեց նահանգապետը, Սանկտ Պետերբուրգից Հայաստան են ժամանել բիզնեսի, առողջապահության, կրթության, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ։ Ըստ նրա` հետաքրքիր ծրագրեր կան բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտի համագործակցությունը զարգացնելու համար, մասնավորապես Տարոն Մարգարյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքների բարելավման հարցերով զբաղվելու, փորձի փոխանակման շուրջ։ Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ ջրահեռացման, կոյուղու, ջրամատակարարման համակարգերի զարգացման համատեղ նախագծեր իրականացվեն։

Русская версия

Լրահոս
0