Հենրիխ Մխիթարյան. «Անհամբեր սպասում եմ պատասխան խաղին»

© REUTERS / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի «Սելտայի» հետ առաջին հանդիպումը, որն ավարտվել էր 1։-0 հաշվով:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»- «Սելտա» խաղում հաղթելը կարևոր էր թիմի համար։

«Կարևոր արտագնա հաղթանակ էր: Անհամբերությամբ եմ սպասում պատասխան հանդիպմանը, որպեսզի խաղանք մեր երկրպագուների առաջ»,- գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»- «Սելտա» հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին տուգանայինից խփեց «կարմիր սատանաների» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11-ին:

Լրահոս
0