Փարաջանովը` պետերբուրգյան լուսանկարչի օբյեկտիվում

© Sputnik / Gohar SargsyanВыставка Владимира Плотникова в Ереване
Выставка Владимира Плотникова в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի պատմության թանգարանում այսօր բացվեց հայտնի լուսանկարիչ Վլադիմիր Պլոտնիկովի լուսանկարչական ցուցահանդեսը։ Ներկայացված շարքում իրենց ուրույն տեղն ունեին հատկապես այն լուսանկարները, որոնք պատկերում էին հանճարեղ Սերգեյ Փարաջանովին։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Պետերբուրգյան հայտնի լուսանկարիչ Վլադիմիր Պլոտնիկովի և Սերգեյ Փարաջանովի ջերմ ընկերությունը նպաստել է նաև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին։ Երևանի պատմության թանգարանում բացված նրա ցուցահանդեսում փարաջանովյան լուսանկարներն անմիջապես աչք էին զարնում, հատկապես «Սերյոժայի» վառ ու անկրկնելի կերպարային լուծումների դեպքում։ Մինչև օրս Պլոտնիկովը նկարել է հանրահայտ անձանց, բայց ամենասիրելին մնում է այն լուսանկարը, որտեղ պատկերված է Փարաջանովը։

«Նա որոշ ժամանակ բնակվում էր իմ տանը` Պետերբուրգի հենց կենտրոնում, ուր գալիս էր ժամանակի մշակութային էլիտան։ Այդ ընթացքում Փարաջանովը ծանոթանում էր իմ աշխատանքներին, իսկ մեկնելիս մի գրություն թողեց` «Հիացած Փարաջանովը»»,- ժպիտով ներկայացրեց Վլադիմիր Պլոտնիկովը։

Այսքանով Փարաջանովի մասին պատմությունները չդադարեցին։ Պլոտնիկովը մինչ օրս սրբության պես է պահում Սերգեյ Փարաջանովի այն կոլաժները, որոնք նվեր է ստացել նրա` բանտից դուրս գալուց հետո։ Կոլաժները պատրաստված են այն ամենից, ինչ կարելի էր գտնել բանտախցում` թերթեր, կեֆիրի խցաններ, որոնց նայելով երբեք չես գուշակի իսկությունը։

© Sputnik / Gohar SargsyanՎլադիմիր Պլոտնիկով
Владимир Плотников - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պլոտնիկով

«Ես և Փարաջանովը հիանալի հարաբերություններ ունեինք։ Հիշում եմ, որ նա շատ էր սիրում նկարվել»,- ասաց լուսանկարիչը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես որոշեց լուսանկարչական ցուցահանդես ներկայացնել երևանցիներին, և առհասարակ ինչի՞ հետ է ասոցացվում Երևանը, նա նախ պատասխանեց, որ հրավերք ուներ։

«Երևանն ինձ մոտ ասոցացվում է նշենու ծաղկման հետ, ես Հայաստանում հաճախ եմ ճամփորդել գնացքով և զգացել ծիրանենու անուշ բույրը։ Երկրորդ տպավորությունս հետևյալն է` որ կողմ նայում ես, քարեր են»,-ասաց նա։

Վլադիմիր Պլոտնիկովի լուսանկարչական ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը։

Русская версия

© Sputnik / Gohar SargsyanԵրևանի պատմության թանգարանում այսօր բացվեց հայտնի լուսանկարիչ Վլադիմիր Պլոտնիկովի լուսանկարչական ցուցահանդեսը
Երևանի պատմության թանգարանում այսօր բացվեց հայտնի լուսանկարիչ Վլադիմիր Պլոտնիկովի լուսանկարչական ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
1/2
Երևանի պատմության թանգարանում այսօր բացվեց հայտնի լուսանկարիչ Վլադիմիր Պլոտնիկովի լուսանկարչական ցուցահանդեսը

2/2

Լրահոս
0