Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քաղաքապետը համոզված է`մենք մեծ ձեռքբերումներ կունենանք Երևանում և Սանկտ Պետերբուրգում

© Photo : press office of Yerevan municipality / Тарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Տարոն Մարգարյան

Քաղաքապետը նաև բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ հարաբերությունները Երևանի համար առանձնակի են կարևորված՝ հատկապես հաշվի առնելով երկու քաղաքների արդյունավետ ու հաջողված փոխգործակցությունը:

Երևանի քաղաքապետը նկատել է, որ «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք այս օրերին անցկացվում են Երևանում, կնպաստեն երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ մինչև 2020 թվականը մենք մեծ ձեռքբերումներ կունենանք և՛ Երևանում, և՛ Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Մարգարյանը։

Լրահոս
0