Արցախի ՊՆ. «Ադրբեջանը հերթական հերյուրանքն է տարածել»

© Sputnik / Илья Питалев /  / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական ուժերը լայնամասշտաբ սադրանքներ են ծրագրավորել, պաշտոնական Ստեփանակերտն այս հայտարարությունը հերյուրանք է անվանել:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին նշված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Ադրբեջանը կրկին ակտիվացել է, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նման ապատեղեկատվություններ տարածելով՝ հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:

«Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
0