Արթուր Ալեքսանյանը պարտվեց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում

© Sputnik / Асатур ЕсаянцАрмянский борец греко-римского стиля Артур Алексанян
Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա, եթե Ֆելիքս Բալդաուֆը հասնի եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մրցեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուիֆի հետ և ցավալի պարտություն կրեց: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Леван Берианидзе - Sputnik Արմենիա
Հայաստանի վրացական բրոնզը Նովի Սադում

Այսպիսով, Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե Ֆելիքս Բալդաուֆը հասնի եզրափակիչ:

Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր լիտվացի ըմբիշին, իսկ 1/8 եզրափակչում 5:1 հաշվով առավելության էր հասել Սերբիան ներկայացնող մարզիկի նկատմամբ:

Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ նա ծնկի վնասվածք էր ստացել:

Русская версия

Լրահոս
0