ԵԱՏՄ դեղորայքի շուկան ընդհանուր դարձավ

© InterbuhЛекарственные препараты
Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի շրջանառությունը կարգավորող փաստաթղթերի փաթեթն ուժի մեջ մտավ այսօր՝ մայիսի 6-ին:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Եվրասիական հանձնաժողովի պատրաստած՝ 26 փաստաթղթից կազմված փաթեթն ուժի մեջ մտավ մայիսի 6-ին: Այս մասին հայտնում է Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ի «Աքիլլեսյան գարշապարը». Ինտեգրումից կենտրոնացում

«ԵԱՏՄ հինգ պետությունների դեղորայքի շրջանառության ազգային շուկաները միավորվում են և սկսում աշխատել միասնական տարածքի ձևաչափով: Միության երկրների արտադրողները կկարողանան դեղորայքի գրանցման և շրջանառության համար հայտեր ներկայացնել միասնական գործընթացով և նվազեցնել վարչական ծախսերը», — ասել է ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը:

Սովորական սպառողի համար դեղորայքի շուկայում արված փոփոխությունները նկատելի կդառնան ավելի ուշ, քանի որ դեղորայքային միջոցի գրանցման հանձնելու պահից մինչև շրջանառության մեջ դնելն ու վաճառքի հանելը կարող է տևել 7-ից 10 ամիս: Միասնական շուկայի անդրազգային նորմերի համաձայն` կիրականացվի դեղերի մշակում, մինչկլինիկական և կլինիկական ուսումնասիրություն, որակի վերահսկում, գրանցում, արտադրություն և բաշխում:

«Հանձնաժողովը ԵԱՏՄ հինգ երկրների լավագույն փորձագետների հետ համատեղ նախապատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը դեղորայքի միասնական շուկայի արդյունավետ աշխատանքի համար` հաշվի առնելով համաշխարհային փորձը», — ընդգծել է Կորեշկովը:

Պետություններն իրենք կլուծեն դեղամիջոցների վարչական հանձնման թույլտվության և կլինիկական ու մինչկլինիկական ուսումնասիրությունների անցկացման, գնագոյացման, մեծածախ վաճառքի, պետական գնումների և այլ գործընթացների հետ կապված հարցերը, որոնք կապված են դեղերի շրջանառության ոլորտում ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև բժշկական գովազդի կարգավորման հետ:

Русская версия

Լրահոս
0