00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
09:06
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
09:13
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:19
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Զելանդիայից Հայաստան` ոսկե մեդալով. ծանրամարտի օլիմպիական հաղթանակը

© SySMasis AEternaВаграм Худоян
Ваграм Худоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր Զելանդիայում, ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում մեր հայրենակից, ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը ոսկե մեդալ շահեց, ու նրա շնորհիվ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ հնչեց մեր երկրի անունը:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ապրիլի 24-ին` հայերիս համար խորհրդանշական օրը, 64-ամյա Վահրամ Խուդոյանը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ոսկե մեդալ շահեց և ծածանեց եռագույնը: Հայկական օրհներգի ներքո աշխարհի գրեթե բոլոր երկրների պատվիրակությունների ներկայությամբ հայտարարվեց Հայաստան անունը: Այդ օրը մարզական աշխարհում ևս հիշատակվեց վերածննդի ու հաղթանակի գաղափարը, անկախ պատմական իրադարձություններից:

«Նոր Զելանդիա մեկնելիս ինձ համար երկու կարևոր նպատակ կար` զբաղվել իմ սիրած սպորտաձևով և Հայաստանի անունը բարձր պահել միջազգային հարթակում»,- Sputnik Արմենիային ասաց Վահրամ Խուդոյանը:

Հայ ծանրամարտիկը չեմպիոն է ճանաչվել 60-64 տարեկանների և 105 կգ-ից ավելի քաշայինների կարգում:

«Նոր Զելանդիայի ներկայացուցիչը չորրորդ տեղը գրավեց, ես հաղթեցի Ռուսաստանի ներկայացուցչին, որն ուժեղ էր, հաղթեցի նաև Շվեդիայի մարզիկին: Նրանք նման մրցումների մասնակցելու ավելի մեծ փորձ ունեին, լուրջ մարզիկներ էին: Ռուսաստանը ներկայացնող ծանրամարտիկը` Նիկոլայ Շանինը, օրինակ, աշխարհի ռեկորդակիր է»,-պատմեց Վահրամ Խուդոյանը:

© SySMasis AEternaՎահրամ Խուդոյան
Ваграм Худоян - Sputnik Արմենիա
Վահրամ Խուդոյան

«World Masters Games»-ի կամ ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակն իր առջև Խուդոյանը դրել է դեռևս նախորդ տարի ու սկսել էր ինտենսիվ մարզումները:

Հաղթանակն էլ կայացավ, չնայած քառասուն ժամ տևած ճանապարհին, հոգնածությանն ու կլիմայական հարմարվողականությանը:

Մրցումներին մասնակցում էին նաև հարևան Վրաստանից ու Ադրբեջանից, յուրաքանչյուրը՝ մեծ պատվիրակությամբ: Առավել մեծ էր Ռուսաստանի պատվիրակությունը` մոտ 600 հոգի: Հայաստանից մրցմանը ներկա էր միայն Վահրամ Խուդոյանը, այն էլ` ոչ թե պետական աջակցությամբ, այլ սեփական միջոցներով: Հայ ծանրամարտիկը հույս հայտնեց, որ իր հաղթանակը հող կնախապատրաստի, որպեսզի հետագա տարիներին մարզիկները պետական աջակցությամբ մեկնեն միջազգային մրցումների:

«Այնտեղ ներկա էր 28 սպորտաձև ներկայացնող քսանութ հազար մարդ՝ աշխարհի 140 երկրից: Հայաստանից ես միակն էի: Կցանկանայի, որ այլ մարզիկներ ևս լինեին ինձ հետ: Նոր Զելանդիայում ես ոչ միայն մրցել եմ, այլև օտերարկրացի մարզիկներին պատմել եմ Հայաստանի մասին»,- պատմեց Վարամ Խուդոյանը:

Այս պահին նրա ձեռքում է ոսկե մեդալը: Երբ նա վերադառնա Հայաստան, կշարունակի մարզումները, որովհետև այս հաղթանակից հետո այլ մրցումների հրավերներ անպայման կլինեն: Հայ ծանրամարտիկը գերխնդիր ունի. ուզում է հնարավորին չափ շատ մրցումների մասնակցել, որպեսզի ամեն անգամ բարձր պահի իր երկրի պատիվը:

Լրահոս
0