00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Նոր նախարար, «Ժուչոկ» մանկապարտեզում, փոփոխություններ ՊՆ-ում և մանդատների հրաժարական

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 6-ի մամուլի տեսությունը:

«Հրապարակ». Արդարադատության նոր նախարարի անունը հայտնի է

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք:

Эдуард Шармазанов в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀՀԿ–ն կապ չունի «ծառուկյանականների» ինքնաբացարկի հետ

Իշխանական կուլիսներից տեղեկություններ էին սպրդում, որ արդարադատության նախարարի փնտրտուքներ են ընթանում: Հավանական թեկնածուների թվում շոշափվում էին Հրայր Թովմասյանի, Գևորգ Կոստանյանի, անգամ Հովհաննես Սահակյանի եւ Տիգրան Մուկուչյանի անունները»:

Սակայն թերթը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանը կանգ է առել նրա վրա, ում անունն այս օրերին ընդհանրապես չի շոշափվել՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանի:

«Նա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է, քրեական իրավունքի մասնագետ, դոցենտ, մասնակցել է մի շարք օրենքների մշակմանը: Աշխատել է որպես փաստաբան, նաև դասավանդել է ԵՊՀ-ում, 2014-ին նախագահի ռեֆերենտ է նշանակվել, 2016-ին՝ օգնական»,- գրում է թերթը:

«Փաստ». Սպասվում են մեծ փոփոխություններ ԶՈՒ Գլխավոր շտաբում

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն:

«Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը»,- գրում է թերթը:
Ըստ «Փաստի»՝ «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:

Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47-ամյա գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

«Ժամանակ». 12-ից 8-ը մանդատները վայր կդնեն

«Ժամանակ» թերթը գրում է. Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնա¬բացարկի դիմումը հետ վերցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարա¬պետյանը' Չերիի Վահանը, Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է Աժ-ի առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանն ակնար¬կի այդ մասին: «Ժամանակ»-ի հետ զրույցում Վահան Կարապե¬տյանը, նախ, հայտարարել է, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել, քանի որ հիսաթափված է եղել ընտրությունների ժամանակ իր ստա¬ցած ձայներից: Ավելի շատ ձայն էր ակնկալում:

Депутаты новоизбранного Национального собрания РА получают мандаты - Sputnik Արմենիա
Կոնյակ, գինի, ծաղիկներ. պատգամավորները ստացան մանդատները

Բայց հետո ընտրողների հետ հանդիպումներից հասկացել է, որ մարդիկ ուզում են իրեն տեսնել Աժ-ում, և գնա¬ցել ու հետ է վերցել իր դիմումը և միանգամից այդ մասին տեղյակ պահել Ծառուկյանին: Ծառուկյանն էլ ասել է՝ կգաս ԱԺ,' կորո¬շենք:
Թերթին հասած տեղեկություն¬ներով' 12 ըմբոստացածներից 8- ը, ովքեր մանդատ ստացան, այս օրինակով առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները.

«Հայկական ժամանակ». «Ժուչոկը»՝ Արթիկի մանկապարտեզի տնօրենի սենյակում

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստանում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզների որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին ասել է մանկապարտեզի տնօրենը:

«Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա, կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ՝ ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- ասել է Աջամօղլյանը:
Մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ այս ամենը կատարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին:

Պետոսյանը ԱԺ և 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եղել է Արթիկի քաղաքապետ՝ Մխիթար Վարագյանի հակառակորդը, ինչն էլ քաղաքապետին դուր չի եկել: Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ մինչ ձայնագրող սարքի ի հայտ գալը, Արթիկի քաղաքապետարանը 15 օր շարունակ իր կողմից ղեկավարվող կառույցում ստուգումներ է իրականացրել: Ըստ որոշ լուրերի՝«ժուչոկը» տնօրենի աշխատասենյակում տեղադրել է քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը, որն արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ:
Քաղաքապետը թերթի հետ զրույցում հերքել է իր հնարավոր կապը դեմքի հետ:

«Ժամանակ». Սամվել Կարապետյանը հրաժարվել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահությունից

Թերթին հայտնի է դարձել, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։ Հիմա ընդունման-հանձնման գործընթացն է սկսել։

Սամվել Կարապետյանի այս քայլը, ըստ էության, բացատրվում է Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր։

Русская версия

Լրահոս
0