Հակառակորդը կրակ է բացել Տավուշի հատվածում. տուժածներ չկան

© Sputnik / Asatur YesayantsВид на Азербайджан с армянских позиций
Вид на Азербайджан с армянских позиций - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր երեկոյան հակառակորդը վտանգավոր ակտիվություն է դրսևորել ՀՀ Տավուշի մարզի սահմանում: Տուժածներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ այսօր ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանային հատվածներում: Նա, մասնավորապես գրել է.

«Այսօր հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժածներ չկան»։

 

Լրահոս
0