Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են «Եվրատեսիլի» հայ մասնակցի հետ

© Sputnik / Asatur Yesayants / П/к участницы Армении в "Евровидении 2017" Арцвик Арутюнян
П/к участницы Армении в Евровидении 2017 Арцвик Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Կիև» հյուրանոցում կայացել է «Եվրատեսիլ -2017»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկ Հարությունյանի հանդիպումը լրագրողների հետ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Ուկրաինայի հայ համայքնի և երգչուհու աշխատանքային խմբի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաև «Եվրատեսիլ —2017»-ում Կիպրոսը ներկայացնող երգիչը՝ Հովիգը, ով նույնպես ծագումով հայ է:

П/к участницы Армении в Евровидении 2017 Арцвик Арутюнян - Sputnik Արմենիա
Արծվիկ. «Ես երազում տեսել էի, որ մասնակցում եմ «Եվրատեսիլին»»

Հանդիպման մասնակիցները հնարավրություն են ունեցել հարցեր հղել մրցույթի մասնակից երգիչներին: Հարց ու պատասխանից հետո, Հայաստանն ու Կիպրոսը ներկայացնող հայ մասնակիցները կատարել են այն երեգերը, որոնցով պիտի հանդես գան «Եվրատեսիլ —2017»-ում:

Ապա, բոլոր ցանկացողները նկարվել են երգիչների հետ: Հանդիպման վերջում Արծվիկ Հարությունյանը Ուկրաինայի հայրեի միության կողմից շնորհակալագիր է ստացել՝ հայ մշակույթի մեջ ունեցած ավանդի համար:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Русская версия

 

Լրահոս
0