Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

© Личная страница М.Арутюняна в facebook / Мигран Арутюнян поблагодарил Генриха Мхитаряна за теплую встречу
Мигран Арутюнян поблагодарил Генриха Мхитаряна за теплую встречу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոնդոնում հանդիպել են հայկական սպորտի երկու վառ աստղերը` «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Լոնդոնում գտնվող Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Իր տպավորությունների մասին նա կիսվել է ֆեյսբուքյան իր էջում:

«Համաշխարհային ֆուտբոլի աստղ: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին այսպիսի ջերմ ընդունելության համար: Հաջողություն քեզ՝ առանց վնասվածքների ու շատ տիտղոսներով»: Միհրանը Հենրիխ Մխիթարյանի հետ և «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից լուսանկաներ է հրապարակել ինսթագրամում:

Մայիսի 7-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին, Լոնդոնում կայացել է է «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղը, որում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է մեկնարկային կազմում: Խաղն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 0:2 հաշվով:

London wrestling club. Борцовский клуб в Лондоне. #maestro_migran #migranarutyunyan #london

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on May 6, 2017 at 8:41am PDT

 

Լրահոս
0