Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրին

© president / Серж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «ԹՈւՄՈ-բանակ»-ի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ:

ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է ս.թ. փետրվարից. «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:

Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։

Русская версия

© president / Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին
Լրահոս
0