Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Մենք ենք, մեր սարերը» քանդակի հեղինակի պատասխանն ադրբեջանցիներին

© Sputnik / Asatur Yesayants / Ашот Багдасарян
Ашот Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում Արցախի խորհրդանիշ դարձած «Մենք ենք, մեր սարերը» քանդակի հեղինակի որդին` Աշոտ Բաղդասարյանը, ով նույնպես հայտնի քանդակագործ է, ներկայացրել է կոթողի ստեղծման հետաքրքիր մանրամասներ:
Աշոտ Բաղդասարյան

Աշոտ Բաղդասարյանը հիշում է, որ երբ հուշարձանը պատրաստվում էր, ինքը փոքր էի ու չէր պատկերացնում, թե ինչ չափերի կլինի այն։

«Հուշարձանը շատ մեծ է, ու իր մոնեմենտալությունը նաև դրանում է։ Չափը, միտքը, խրոխտ արտահայտությունը` ամեն դետալ լրացնում է մեկը մյուսին։ Շատ խորն է արձանի կնոջ ու տղամարդու դեմքի արտահայտությունը։ Որ ասում են` իրենք իրենց հողից սերված` իրենց մասին է, իրոք` մենք ենք, մեր սարերը»,-պատմում է Աշոտ Բաղդասարյանը։

Նա հիշում է, թե ինչ աղմուկ էին բարձրացրել ադրբեջանցիները` հուշարձանը տեղադրելու ժամանակ։ Նրանց հատկապես դուր չէր եկել անվանումը։

Երբ դիմել են քանդակագործ Սարգիս Բաղդասարյանին ու հարցրել, թե ինչ ի նկատի ունի մենք ենք, մեր սարեր ասելով, ովքեր են քանդակի կինն ու տղամարդը, նա ասել է` դուք գուշակեք, թե ովքեր են։

 

Լրահոս
0