00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան գործերը վատ են, այնքան մարդիկ շատ են ուտում

© SANTI BAÑONДиета. Обжорство
Диета. Обжорство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի աշխարհում մոտ 150 000 մարդ մահանում է նիհար լինելու ձգտումից: Հայաստանում սոված մնալուց մահացողների մասին ճշգրիտ տվյալներ չկան, բայց դիետա պահողների պակաս, թերևս, չի զգացվում: Մասնագետների կարծիքները դիետայի շուրջ տարբեր են:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Նարե Խաչատրյան. Մարմնի նորմալ քաշի պահպանումն այսօր համաշխարհային խնդիր է դարձել: Նիհար լինելու համար մարդիկ առավել հաճախ անցնում են նույն ճանապարհով՝ սոված են մնում:

Դիետա հասկացությունը տարիների ընթացքում փոխվել է: Որոշ մասնագետների կարծիքով՝ դիետան նյութափոխանակության խանգարման ամենակարճ ճանապարհն է և սթրեսի առաջնային աղբյուր, իսկ որոշ մասնագետներ համոզված են՝ դիետան առողջ ապրելակերպն է:

Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Դիետոլոգ. նիհարելու համար հրաշագործ հաբեր չկան

Եվ քանի որ ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են տարբեր հիվանդությունների առաջացմանը, դրանից խուսափելու համար մարդիկ դիմում են տարբեր դիետաների:
Դիետոլոգ-սննդաբան Լիլիթ Բաբասյանը նշում է, որ կարևորը ոչ թե դիետան է, այլ առողջ սնունդը։

«Ճիշտ չէ մեկ ամիս դիետա պահել, հետո գնալ մեկ ուրիշ դիետոլոգի մոտ։ Վերջինս էլ մեկ ուրիշ դիետա կնշանակի: Մարդուն պետք է սովորեցնել ճիշտ սնվել, եւ եթե տվյալ անձը սնվելու կոնկրետ ժամերը պահեց, ապա երբեք չի գիրանա»:

Սննդաբանի խոսքով`նորմայից ցածր քաշը նույնպես ցանկալի չէ: Դա կարող է հիվանդության նշան լինել, քանի որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը: Իսկ հոգեբան, հոգեթերապևտ Սաթեն Գրիգորյանի համոզմամբ՝ դիետաներին հետևելու համար պարտադիր չէ դիմել դիետոլոգներին, քանի որ մարդկանց օրգանիզմներն ու անհատական չափանիշները տարբեր են:

Наапет Хачатрян - Sputnik Արմենիա
Նիհարելու համար նախապես պետք է սնվել

Սաթեն Գրիգորյանի կարծիքով՝ մարդիկ առավել հաճախ դիետաների են դիմում, երբ ինքնագնահատականի հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում. «Սովորաբար, նման դեպքերում մարդիկ վերցնում են որևէ մեկի կերպարը որպես չափանիշ և փորձում են նրան նմանվել: Դրանք կարող են լինել շոուբիզնեսի աստղերը կամ որոշակի իդեալ, որին մոտ են նրա սկզբունքները»:

Բացի գեղեցկություն պարգևելուց, սննդից հրաժարումը, ախորժակի հիվանդագին բացակայությունը նաև առողջական խնդիրներ է «պարգևում»՝ ի վերջո հանգեցնելով նյարդային անորեքսիայի:

Հոգեթերապևտ Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ կարճ ժամանակի ընթացքում հիվանդությունը հանգեցնում է արագահաս նիհարելուն, հյուծվելուն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվան:

Ըստ գիտնականների՝ երեկոյան 7-8 ընկած ժամանակահատվածում մարդկանց 48%-ը հրաժարվում է օգտակար սննդից, իսկ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է: Այդ մասին են վկայում արտասահմանյան մասնագետների՝ 750 մարդու շրջանում իրականացրած հետազոտությունները:

Հայտնի է, որ ուտելը նաև ապրումները հաղթահարելու միջոց է: Մեծ մասամբ շատ ուտելը կախված է աշխատանքից. որքան գործերը վատ են, այնքան մարդիկ շատ են ուտում:

Լրահոս
0