Հայերի «Բերդը»` Մոսկվայում. պարեց Սասունն ու ողջ աշխարհն իմացավ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Մոսկվայի հայերը «Բերդ» պարը կատարում քաղաքի կենտրոնում։

Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ Մոսկվայի կենտրոնում հայերը «Բերդ» են պարել։

Ֆեյսբուքի օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ «երկհարկանի» պատ կազմում, իսկ նրանց շուրջ գտնվող մարդիկ` «Հայաստան» վանկարկում։ Այս պարի ամենակարևոր իմաստը ընթացքում բերդ կառուցելն է։

«Բերդը» տղամարդիկ կատարել են ճակատամարտերի ընթացքում։

Լրահոս
0