Բրեիովայի «Խոհանոց Գայանե ջան»–ը կարող է աշխարհի լավագույն խոհարարական գիրքը դառնալ

© личная страница в Facebook / Гаяне Бреиова
Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրենդ–շեֆ խոհարար Գայանե Բրեիովայի «Խոհանոց Գայանե ջան» գիրքը աշխարհի լավագույն խոհարարական գրքերի առաջատարների եռյակում է։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ռեստորանային բիզնեսով զբաղվող մոսկվայաբնակ հաջողակ հայ Գայանե Բրեիովայի «Խոհանոց Գայանե ջան» գիրքը ներառվեց Gourmand 2017 խոհարարական գրքերի համաշխարհային մրցույթի եռյակում։

Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Ռեստորատոր Գայանե Բրեիովա. ինձ համար կարևոր է Հայաստանի հողից էներգիա ստանալը

«Պարզապես, գրեցի գիրք, որը բխում էր հոգուցս ու սրտիցս, այն թույլ էր տալիս ինձ ընթերցողին անկեղծորեն ցույց տալ, թե որ խոհանոցն է, որ համերն են ինձ անհատականություն դարձրել։ Արդյո՞ք սպասում էի նման արդյունքի` ոչ, ես պարզապես, ինչպես միշտ, լավ արեցի իմ գործը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանեն։

Հաղորդագրության համաձայն` մրցույթի արդյունքները կհայտարարվեն արարողության ժամանակ։

«Հաղթանակը հարգված հեղինակի կարգավիճակ է տալիս, ուրիշ երկրների հրատարակողների մոտ հետաքրքրություն առաջացնում։ Բացի այդ, գիրքը ցուցադրվելու է Gourmand-ի կողմից կազմակերպվող բոլոր խոշոր խոհարարական ֆորումներում։ Մրցանակներ ստացած մի շարք հեղինակներ, նկարահանվում և մասնակցում են միջազգային հաղորդումներին», — գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Գայանեն Facebook-ի իր էջում գրել էր, որ Չինաստան է մեկնում մասնակցելու հեղինակավոր մրցանակաբաշխությանը։ «Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեի, որ «շորթ-լիսթի» նման հասկացություն կա գրքերի համար, պարգևներ կան։ Սակայն այն, որ գիրքն, ըստ ժյուրիի, հայտնվել է աշխարհի լավագույն խոհարարական գրքերի եռյակում, և ես Չինաստան եմ մեկնում, նույնիսկ գիտակցել չեմ կարողանում։ Ուռա»։

Ռեստորանային բիզնեսով զբաղվող, բրենդ-շեֆ խոհարար և հեռուստահաղորդավար Գայանե Բրեիովան Մոսկվայում մի քանի ռեստորանների սեփականատեր է։ Նա հանրահռչակում է հայկական խոհանոցը, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում խոհարարական այնպիսի ուղղություն, ինչպես հումակերությունն է։

Gourmand խոհարարական գրքերի մրցույթն արդեն 22 տարի է, ինչ ընտրում է աշխարհի լավագույն խոհարարական գրքերն ու համարվում գրքային «Օսկար»։ Մրցույթի հիմնադիրը Կուանտրո ընտանիքն է, ավելի կոնկրետ` Էդուարդ Կուանտրոն։ Մրցանակաբաշխությունն ամենամյա է։

Русская версия

Լրահոս
0