ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Գրինվիչի ժամանակով` 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Երկրաշարժի տվյալներն են` հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: