00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ԱՄՆ–ում. միայն Սիրիա, միայն թրիլլեր

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցП/к министра иностранных дел РФ С. Лаврова и госсекретаря США Р. Тиллерсона
П/к министра иностранных дел РФ С. Лаврова и госсекретаря США Р. Тиллерсона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղարի հետ փակ դռների հետևում անցկացրած բանակցություններից հետո Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ լրագրողներին կոնկրետ և առարկայական որևէ բան չասեց: Ասեց միայն այն, ինչի համար օվկիանոսը հատել ընդհանրապես չարժեր։

Փոխարենը հասկանալի դարձավ, որ Սիրիայի պատճառով գերտերությունները քաղաքական լարվածության հերթական փուլ են թևակոխել ։ Ընդ որում իրավիճակը հենց քաղաքական առումով այնքան լարված է, որ արտաքին գերատեսչության ղեկավարները նույնիսկ չեն էլ անդրադարձել Ուկրաինայի թեմային: Ճիշտ է՝ Լավրովը հիշատակել է նախագահներ Պուտինի և Թրամփի ծրագրված հանդիպման կարևորության մասին։ Սակայն՝ իմիջայլոց…

Փաստորեն միայն Սիրիա, միայն թրիլլեր…

ԱՄՆ-ն խաղարկում է իր գլխավոր խաղաթուղթը` քրդերին

Իրականում «վերևների հանդիպմանը» (այսպես են սովորաբար անվանում Կրեմլի և Սպիտակ տան պաշտոնական հանդիպումները) նախորդել էր անսպասելի և միևնույն ժամանակ բավական կարևոր քաղաքական երկու իրադարձություն, որոնք մոտ ապագայում կանդրադառնան սիրիական խաղաղ կարգավորման գործընթացի վրա։

Президент Турции Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Էրդողանը նորից ուզում է խաբել Ռուսաստանին

ԱՄՆ-ն ևս մեկ տարով երկարացրեց Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցները և որոշում ընդունեց երկրի հյուսիսում գործող քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին արդիական սպառազինության հերթական խմբաքանակ տրամադրելու մասին։ Եվ եթե պատժամիջոցների երկարացումը ի սկզբանե կանխատեսելի էր, ապա քրդերին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական որոշումը չափազանց տհաճ անակնկալ էր։ Ընդ որում՝ ոչ միայն պաշտոնական Դամասկոսի, այլև ԱՄՆ-ի և ՌԴ-ի «դասավորած պասիանսում» ներգրավված բոլոր մյուս երկրների համար…

Ավելին, Վաշինգտոնի արարքը տհաճ անակնկալ դարձավ նույնիսկ Կրեմլի համար, որը մեծ հաշվով չեզոք վերաբերմունք ունի քրդերի նկատմամբ, հին ու սերտ կապեր՝ քրդական շարժման առաջնորդների հետ, համագործակցում է նրանց հետ նաև Սիրիայում։ Էլ չխոսենք տարածաշրջանային գերտերությունների մասին, որոնցից յուրաքանչյուրը ջանում է առավելագույնս օգուտ քաղել Միջին Արևելքում ծավալված իրավիճակից։

Ինչպե՞ս կվերաբերվի, օրինակ, նույն Թուրքիան ամերիկացիների՝ քուրդ ինքնապաշտպանական ջոկատները համալրելու որոշմանը։ Չէ՞ որ Անկարան հասկանում է՝ «Իսլամական պետության» պարտությունից հետո այդ զենքն ինքնուրույն հօդս չի ցնդի։ Նշանակում է՝ թուրքական բանակը հետագայում ստիպված կլինի հարցերը պարզել լավ սպառազինված քրդերի հետ։ Ընդ որում` հենց մարտի դաշտում…

Կամ նույն Իրանը, որն ամեն ինչ անում է, որ Սիրիայի հյուսիսը ոչ միայն ամբողջությամբ ազատագրվի ահաբեկչական խմբավորումներից, այլև վերադառնա պաշտոնական Դամասկոսի ղեկավարության տակ։ Չէ՞ որ հենց այդ պարագայում Թեհրանն ուղիղ ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Սիրիայի արևմտյան սահմաններ։ Այնտեղ, ուր Իսրայելի հետ սահմանն է…

Իսրայելն ու Իրանը` երկու «գերգործոն» Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար

Քուրդ ջոկատներին զենք տրամադրելու վաշինգտոնյան անկեղծ արկածախնդրության գաղտնիքը թերևս պետք է փնտրել Իսրայելում։ Քանի որ ամերիկացիներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանին հեռու պահեն «գաթայի բաժանման» գործընթացից, ինչն անպայման կկայանա այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը դուրս կշպրտվի Սիրիայի տարածքից։

Вардан Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարդան Ոսկանյան. Սիրիան կարող է վերածվել նոր Աֆղանստանի

Ավելի ճիշտ, այսպես ասենք. Միացյալ Նահանգները պետք է հակակշիռ գտնի Բաշար Ասադի վարչակազմին, որը ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Սիրիայի ամբողջ տարածքում միակ առաջնորդը դառնալու և պայմաններ թելադրելու բոլոր հնարավորություններն ունի։ Ինչն էլ կնշանակի, որ եկել է սիրիացիների վճարելու ժամանակը։ Եվ ոչ միայն ռուսներին։ Ավելի քան երկուսուկես տարի առաջ Ռուսաստանը հենց պաշտոնական Դամասկոսի խնդրանքով իր ՕՏՈՒ-ն մտցրեց երկրի տարածք և պաշտպանեց Ասադի գլխավորած օրինական ղեկավարությունը։

Ստիպված կլինեն վճարել նաև իրանցիներին, որոնք և՛ ահաբեկչական կազմակերպություններին, և՛ այսպես կոչված «չափավոր ընդդիմությանը» դիմակայելու առաջին իսկ օրվանից կանգնել էին պաշտոնական Դամասկոսի թիկունքին։

Հասկանալի է, որ Սիրիայի ղեկավարությունը փողով չի վճարի: Մեծ քաղաքականության մեջ հազվադեպ է պատահում, որ փողով վճարեն։ Սովորաբար ազդեցության գոտիներն են բաժանում իրար մեջ։ Տվյալ դեպքում Իրանի հետ Դամասկոսը ցամաքային ճանապարհ կբացի թուրք-սիրիաական սահմանի ողջ երկայնքով, ընդհուպ մինչև արևմտյան շրջանները։ Եվ նույն Հեզբոլահը, որն իր լուրջ ներդրումն է ունեցել օրինական սիրիական կառավարության պահպանման մեջ, իհարկե անպայման կստանա իր արտոնությունները։ Թեհրանի հետ մեկտեղ։

Սակայն այն, որ տարածաշրջանի քաղաքական քարտեզում վտանգավոր է Իսրայելի համար (խոսքը Սիրիայի արևմտյան սահմաններ Իրանի դուրս գալու մասին է), անթույլատրելի է նաև Միացյալ Նահանգների համար։ Այդ պատճառով էլ վերջին երկու տարիների ընթացքում ամերիկացիները փորձում էին տարածաշրջանային այլընտրանք գտնել պաշտոնական Դամասկոսին։

Ամերիկացիները ԻՊ-ին փոխարինող և Դամասկոսին հակակշիռ են փնտրում

Մեծ հաշվով արդեն այն ժամանակ, երբ Ռուսաստանը որոշում ընդունեց, այսպես ասենք, «միջամտել Բաշար Ասադի համար կռվին» և պատերազմական գործողություններում գտնվող երկրի տարածք սեփական ՕՏՈՒ-ն ուղարկել, «Իսլամական պետություն» անվանումով կեղծ-խալիֆատի հետագա ճակատագիրն արդեն կանխորոշված էր։

Василий Кузнецов в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռուս փորձագետ․ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկիրն է

Իհարկե, Վաշինգտոնը արեց հնարավոր ամեն ինչ, առավելագույնս երկարացնելու համար ջիհադականների հոգեվարքը։ Օգտագործեց նաև Թուրքիային և այն նույն «չափավոր ընդդիմությանը»։

Սակայն այդ ամենը ժամանակավոր էր, և Սպիտակ տունը հիանալի հասկանում էր, որ մարդկության իրական գլխավոր թշնամու` «Իսլամական պետության» օրերը հաշված են։ Իսկ դա նշանակում էր, որ անհրաժեշտ է երկրում կամ տարածաշրջանում մեկ այլ ուժ գտնել, որը հավասարակշռության կբերեր ահաբեկչության դեմ հաղթանակ տարած պաշտոնական Դամասկոսին։

Հենց նույն «չափավոր ընդդիմության» հետ էլ ոչինչ չստացվեց։ Պարզվեց, որ ընդդիմադիրների ճնշող մեծամասնությունն ահաբեկիչներից առանձնապես չի տարբերվում։ Ինչպես այն ժամանակ ընդունված էր ասել, եթե նույնիսկ տարբերվում էին, ապա միայն նրանով, որ գլխատում էին ոչ թե աջից ձախ, այլ հակառակը։ Վաշինգտոնը նույնիսկ չկարողացավ հասկանալ` ով է Սիրիայում ահաբեկիչ, ով` ընդդիմադիր։ Այնպես որ սիրիական ընդդիմադիրներից ժողովրդավարության համար պայքարող հերոսներ դուրս չեկան։

Թրամփի ու Լավրովի հանդիպումից հետո էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար մրցանակ է նշանակել «Ջեբհատ ան Նուսրա» կազմակերպության առաջնորդի մասին տեղեկություններ ստանալու համար, որը որոշ ժամանակ առաջ ամերիկյան նախկին վարչակազմի սիրելին էր։ Իբր թե դրանք ոչ թե ահաբեկիչներ էին, այլ «չափավոր ընդդիմություն»՝ ժողովրդավարության համար պայքարողներ…

Ընդ որում ընդդիմադիրները, ռուսական օդատիեզերական ուժերի հրթիռների և ռումբերի հարվածներն իրենց վրա զգալով, մասամբ «ինքնաոչնչացվեցին» քաղաքական ասպարեզից, մասամբ մեղայականով հանդես եկան Աստանայի բանակցություններում, մաասամբ թաքնվեցին ցյուրիխյան հյուրանոցներում և նախընտրեցին ժողովրդավարության համար պայքարել հենց այնտեղից…

Քրդերին գայթակղելն ԱՄՆ-ի գերխնդիրն է

Հիմա էլ ԱՄՆ-ի համար Ասադի վարչակազմի հակակշիռ են մնացել միայն քրդերը՝ սեփական անկախ պետության մասին դարավոր երազանքով։ Եվ ոչինչ, որ Թուրքիան կատաղում է, թեև ամերիկացիների մտերիմ դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ… Ոչինչ, որ հենց նույն Իրաքի հետ քրդական գործոնի պատճառով անհասկանալի պահեր են առաջանում…

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Թրամփն՝ ամերիկացիներին. «Այդ Իրանը մեզ ընդհանրապես չի հարգում»

Փոխարենը Քրդստան պետությունը հիմնովին կփակի Իրաքի ճանապարհը դեպի Սիրիայի արևմտյան սահմաններ։ Այնտեղ, որտեղ Գոլանյան բարձունքներն են, Իսրայելն ու Պաղեստինը։ Եվ ոչինչ, որ հենց սիրիական քրդերի մեծամասնությունը Բաշար ալ Ասադի օրինական վարչակազմի դեմ ոչինչ չունեն և բավարարվում են իրենց տրված մշակութային լայն ինքնավարությամբ։

Փոխարենն ամերիկացիներին կհաջողվի վերջապես մասնատել Սիրիան, ավերել այդ երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ չստացվեց Ռուսաստանի դաշնակցին ԱՄՆ-ի վասալը դարձնել։

…Իրականում վաշինգտոնյան ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարար Լավրովի զայրույթը կարելի էր անզեն աչքով տեսնել։ Եվ չեմ կարծում, որ դա պայմանավորված էր ամերիկացի լրագրողների բացահայտ հիմար հարցերով, որոնք վերաբերում էին ՀԴԲ-ի տնօրենի հրաժարականին։

Ավելի շուտ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ամերիկացիները փորձում են ստիպել Կրեմլին հրաժարվել եթե ոչ սեփական շահերից Սիրիայում, ապա գոնե Իրանի հետ սերտ համագործակցությունից։ Բայց Մոսկվայում լավ հասկանում են, որ Իրանի հետ համագործակցությունից հրաժարվելը նշանակում է ոչ միայն հիասթափեցնել Բաշար ալ Ասադին, այլև շատ բան կորցնել աշխարհաքաղաքական դաշտում։

Հավանաբար հենց դրանով է պայմանավորված Սերգեյ Վիկտորովիչի զայրութը, որը սովորաբար լրագրողների հետ շփվելիս միայն դրական հույզեր է ցուցադրում…

Русская версия

Լրահոս
0