«Շիրակ» հյուրանոցում իրանցի զբոսաշրջիկի դի են հայտնաբերել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի «Շիրակ» հյուրանոցի սենյակներից մեկում մաքրուհին օտարերկրացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Երևանի «Շիրակ» հյուրանոցում հայտնաբերվել է տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶՊԾ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Ջանոյանի խոսքով` մայիսի 10--ին, ժամը 14։40-ին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում քաղաքացու դի կա:

Մեկնած օպերատիվը խումբը պարզել է,որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու դիակը։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

 

Լրահոս
0