Կոալիցիոն նոր հուշագիրը քաղաքական տարաձայնություններ է թույլատրում

© Sputnik / Karen Yepremyan / АРФ Дашнакцутюн и Республиканская партия Армении подписали новое соглашение о создании коалиции
АРФ Дашнакцутюн и Республиканская партия Армении подписали новое соглашение о создании коалиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիչ առաջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքվեց կոալիցիոն հուշագիր, որի համար հիմք է հանդիսացել նոր սահմանադրությունը, նախորդ կոալիցիոն հուշագիրն ու ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀԿ-ի կողմից կոալիցիոն հուշագիրը ստորագրած՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ կոալիցիոն հիմնական ուղղությունները լինելու են մարդը, հասարակությունը և պետությունը:

РПА и Дашнакцутюн - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին. վարչապետին կընտրի ՀՀԿ–ն

«Իսկ ոլորտային ուղղություններից են լինելու հակակոռուպցիոն պայքարը, ազգ-բանակ հայեցակարգի ամբողջական ներդրումը, իրավական դաշտի բարեփոխումները գործող սահմանադրության համատեքստում, մրցունակ տնտեսության զարգացումն ու մարդու իրավունքների զարգացման ինստիտուտը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը փաստող նախորդ փաստաթուղթը նախընտրական էր, հետևաբար իր գործածության մեջ որոշակի ժամկետային սահմանափակումներ կային: Այս կոալիցիոն հուշագիրն այլ պայմաններ է թելադրում:

«Ներկոալիցիոն համագործակցության նոր էլեմենտներ կան, մենք պայմանավորվել ենք սահմանադրությունից բխող օրենքների և որոշումների հարցում որդեգրել կոնսեսուսի հնարավորություն, թույլ ենք տալիս որոշ պարագաներում ունենալ քաղաքական տարաձայնություններ, որոնք կարող են արտահայտվել հատուկ կարծիքի ձևով, սակայն կոալիցիայի որոշումները դառնում են պարտադիր իշխանական բոլոր օղակների համար»,-ասաց Աշոտյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ հաստատեց՝ մեր երկրում այս կոալիցիայի շնորհիվ նոր որակներ են ստեղծվելու:

«Երեք հիմնարար արժեքներ են դրված մեր համագործակցության հիմքում՝ անվտանգություն, տնտեսությունն ու դրա զարգացումը, ինչպես նաև երկրում որակական, արմատական փոփոխություն անելու համատեղ վճռականությունը»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ երկու կուսակցությունները մտնում են մի շրջափուլ, որտեղ պատրաստվում են համատեղ բարեփոխումներ իրականացնել:

Լրահոս
0