Հին Երևանի կանգուն վկաները. Մելիք-Ադամյան 2/2

© AGBUЗдание мэрии Еревана. 1930-е годы
Здание мэрии Еревана. 1930-е годы - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքի հերթական հրապարակումը պատմում է Երևանի քաղաքապետարանի առաջին շենքի մասին:

Երևանի սրտում, Մելիք-Ադամյանի 2/2 հասցեում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ, 2015 թվականի ապրիլին պաշտոնապես բացվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակի շենքը, որը կառուցվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանի նախագծով: Նորակառույց այս շենքն իրենից ներկայացնում է արդիական և պատմական ճարտարապետական ոճերի հաջողված համադրություն: Շենքի գլխավոր առանձնահատկությունը նրանում է, որ նրա արտաքին հարդարանքի՝ ֆասադի կառուցման համար նույնությամբ օգտագործվել են 1906-ին կառուցված և 2000-ին ապամոնտաժված Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքային խորհրդի և գործադիր մարմնի շենքի պահպանված քարերը:

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Աբովյան 3/1

Թերթելով պատմության էջերը, տեղեկացնենք, որ 19-րդ դարի 70-ական թվականներին` ռուսական կայսր Ալեքսանդր 2-րդի օրոք, երկրում իրականացվեցին քաղաքային կառավարման հիմնարար բարեփոխումներ՝ քաղաքների կառավարումն առանձնացվեց նահանգային կառավարումից: Կայսրության քաղաքներում ստեղծվեցին ինքնակառավարման մարմիններ՝ քաղաքային դումա (խորհուրդ) և քաղաքային ուպռավա (գործադիր մարմին), որոնց պետք է ղեկավարեր քաղաքագլուխը (քաղաքապետը):

Նմանատիպի բարեփոխումներ իրականացվեցին նաև Երևանի նահանգի վարչական կենտրոնում՝ Երևան քաղաքում: Երևանի խորհուրդը և գործադիր մարմինը պաշտոնապես ձևավորվեցին 1879 թվականին, իսկ Երևանի առաջին քաղաքապետը դարձավ Հովհաննես Ղորղանյանը, որը սերում էր թիֆլիսահայ տոհմիկ ազնվական ընտանիքից: Նա Երևանը կառավարեց մոտ հինգ տարի՝ մինչև 1884 թվականը:

Սկզբում քաղաքային ինքնակառավարման առանձին գերատեսչությունները գործում էին Երևանի տարբեր մասնավոր տներում: Այդ ամենը կենտրոնացված չէր մեկ տեղում, որի պատճառով ստեղծվում էին բազում անհարմարություններ: Եվ ահա, 1906 թվականին տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով հատուկ քաղաքապետարանի համար կառուցվեց մի շենք, որը վերջապես հնարավորություն տվեց միավորել Երևանի բոլոր քաղաքային ինքնակառավարման կառույցները մեկ ընդհանուր տանիքի ներքո:

Սև տուֆից երկհարկանի այդ գեղեցիկ շենքը գտնվում էր Խորենացի (նախկին Բազարնայա) փողոցի 16 հասցեում՝ ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի դիմաց: 1929-ին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից շենքը հիմնովին և փայլուն կերպով վերակառուցվել էր՝ ավելացվել էր 3-րդ հարկը և աջակողմյան թևը: Հին Երևանի այդ վկային բոլորս էլ լավ ենք հիշում՝ քաղաքային այգու հարևանությամբ գտնվող պատկառելի և հպարտ շինությունը իրոք պատմական և ճարտարապետական բացառիկ արժեք էր ներկայացնում: Սակայն 2000 թվականին շենքը անսպասելի քանդվեց, ֆասադի քարերը ապամոնտաժվեցին, համարակալվեցին և տեղափոխվեցին մեկ այլ վայր, իսկ այդ տեղանքի հարևանությամբ կառուցվեց ներկայիս «Կոնգրես» հյուրանոցը՝ հերթական մի նորակառույց, որոնցով այսօր «լցոնված» է Երևանի կենտրոնը:

© Sputnik / Asatur YesayantsՄելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան - Sputnik Արմենիա
1/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
© Sputnik / Asatur YesayantsՄելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան - Sputnik Արմենիա
2/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
© Sputnik / Asatur YesayantsՄելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան - Sputnik Արմենիա
3/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
© Sputnik / Asatur YesayantsՄելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան - Sputnik Արմենիա
4/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
© mediaspyЗдание мэрии Еревана. 1907 год.
Здание мэрии Еревана. 1907 год. - Sputnik Արմենիա
5/6
Здание мэрии Еревана. 1907 год.
© Sputnik / Asatur YesayantsՄելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան - Sputnik Արմենիա
6/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
1/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
2/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
3/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
4/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան
5/6
Здание мэрии Еревана. 1907 год.
6/6
Մելիք Ադամյանի 2/2. Հին Երևան

Հետաքրքիր մի պատմական փաստ ևս. այդ իր նախկին տեղում` Խորենացի 16-ում, 94-ամյա շենքը փաստացի հաջողությամբ ծառայել էր որպես քաղաքապետարան և վարչական տարածք` ամենատարբեր քաղաքական համակարգերի համար՝ ցարական Ռուսաստանի, Առաջին հանրապետության, Խորհրդային Հայաստանի և անգամ ներկա Հայաստանի Հանրապեության համար: Նշենք, որ 1954 թվականից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը տեղափոխվեց արդեն նոր շենք, այստեղ էր տեղակայված Երևանի Սպանդարյանի շրջանի գործադիր կոմիտեն:

Իհարկե, ողջունելի է, որ այս շենքի պատմական պատկերը, թեկուզ և մասնակի կերպով, իսպառ չանհետացավ՝ շատ այլ երևանյան հին շենքերի պես և պահպանվեց ՀԲԸՄ-ի շենքի արտաքին հարդարանքի կառուցման ընթացքում: Սակայն այստեղ հարց է առաջանում. արդյո՞ք այդ ամենը հնարավոր չէր անել նույն տեղում, թեկուզ «Կոնգրես» հյուրանոցի կառուցման պարագայում:

Կարծում ենք, որ հին շենքերի պահպանման իմաստը հենց նրանում է, որ նրանք վերականգնվեն և շահագործվեն իրենց իսկ պատմական միջավայրում: Դրան հավելենք նաև, որ ողջ աշխարհում զբոսաշրջիկների ներգրավման կարևորագույն պայման է հանդիսանում քաղաքների հին կենտրոնների պահպանված և խնամված լինելը, և որքան ավելի հին լինեն շենքերը, այնքան ավելի գրավիչ կդառնան զբոսաշրջության համար:

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն