Հենրիխ Մխիթարյանն իրեն ամենուրախ խաղացողն է համարում

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջեսի Լինգարդի կարծիքով՝ ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացողը Հենրիխ Մխիթարյանն է, հայ ֆուտբոլիստը համամիտ է նրա հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Spputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» («Ամեն ինչ, բացի ֆուտբոլից») հաղորդաշարին:

Հաղորդաշարի նպատակն է բացահայտել ֆուտբոլիստներին խաղադաշտից դուրս:

«Ո՞վ է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաուրախ ֆուտբոլիստը» հարցին Լինգարդը պատասխանել է՝ Մխիթարյանը: Նույն պատասխանն է տվել նաև անձամբ Հենրիխը:

Ֆուտբոլիստների կարծիքով ամենանորաձև խաղացողը Պոլ Պոգբան է:

Հարց է հնչել նաև այն մասին, թե թիմում ով է վատագույն խոհարարը: Մխիթարյանը պատասխանել է, որ կարողանում է բրինձ և սպագետի պատրաստել, բայց իր թիմակիցների համար պատրաստելու առիթ երբեք չի ունեցել:

Լրահոս
0