ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սու-27 ռուսական կործանիչը Սև ծովի վրայով անցնելիս մոտեցել է ամերիկյան ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաընկերությունը` հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։
Նշվում է, որ ռուսական կործանիչը ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռին է մոտեցել մայիսի 12-ին, Ղրիմից 160 կմ հեռավորության վրա։
Անցյալ շաբաթվա ընթացքում սա երկրորդ նմանատիպ դեպքն է։ Ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական Սու-27 կործանիչը 6 մետր հեռավորության վրա անցել է ԱՄՆ-ի ՌԾՈՒ P-8A Poseidon ինքնաթիռի կողքով։