Ադրբեջանցիները սադրանքների են դիմում, բայց բանակցություններն այլընտրանք չունեն

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա անհրաժեշտության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ադրբեջանը սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին news.am-ի ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի): Դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

«Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են զինված սադրանքների դիմել, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է շարունակել», — ավելացրել է Նալբանդյանը:

Լրահոս
0