Աշոտյան. «Եզակի միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո հրավիրված ասուլիս ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց ընտրությունների ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրեց` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված եզակի միջադեպերը իրենց եզակի բնույթով չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը, որքան էլ դրանք տհաճ լինեն:

«Արդյունքը կլինի լեգիտիմ, սպասենք արդյունքներին, որպեսզի փաստենք, որ այսօրվա միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը»,- ասաց Աշոտյանը:

Նա հույս հայտնեց, որ ՀՀԿ-ի մրցակից ուժերը չեն դիմի քարոզչական և հակաքարոզչական միջոցների իրենց վարկանիշի համար։ Աշոտյանն ընդգծեց` ՀՀԿ-ն աշխատել է օրենքի շրջանակում:

Мнацакан Бичахчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երևանի ավագանու ընտրությունների նորամուծությունները

«Այն դեպքերը, որոնք իրավապահների կողմից կդիտվեն որպես օրենքի խախտում, պետք է իրենց ընթացքը ստանան: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ցածր մասնակցություն է գրանցվել, ապա ասեմ, որ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են»,- ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ցածր մասնակցությունը ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է, թեև ՀՀԿ-ի համար ցանկալի էր, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր:

Աշոտյանի կարծիքով՝ այս ամենը հետևանքն է այն բանի, որ ՀՀԿ-ի մրցակիցները չեն կարողացել ներգրավել երևանցիներին։ Նա հերքեց նաև ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունները, թե ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել։

Լրահոս
0