Արծվիկը «Եվրատեսիլից» հետո կանգ առնելու մտադրություն չունի

© Andres Putting / Арцвик на песенном конкурсе "Евровидение 2017"
Арцвик на песенном конкурсе Евровидение 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եվրատեսիլ 2017» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը համաեվրոպական մրցույթի ավարտից հետո գրառում է կատարել` նշելով, որ մրցույթն իրեն մշտապես պայքարելու խթան է հաղորդել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլն ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծվիկը։

«Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»,- նշել է երգչուհին։

Արծվիկի խոսքով` Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։

Նշենք, որ երեկ` մայիսի 13-ին, Կիևում կայացած երգի մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը, իսկ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

Русская версия

Լրահոս
0