00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ ովքե՞ր էին նախկին քաղաքապետները. հետադարձ հայացք

© SputnikМэры Еревана
Мэры Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում մայրաքաղաք Երևանի 12-րդ քաղաքապետի անունն արդեն հայտնի է. Տարոն Մարգարյանը կշարունակի իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում։ Իսկ ովքե՞ր էին նախորդ քաղաքապետները, և ի՞նչ հիշողություն են թողել նրանք Երևանցիներին:

Հայաստանի մայրաքաղաքի առաջին քաղաքապետը Ղարաբաղյան շարժման մասնակից Համբարձում Գալստյանն էր։ Նա Երևանի քաղխորհրդի նախագահն էր 1990-92թթ-ին։ Նա սպանվեց 1994թ-ի դեկտեմբերին, սպանության հանգամանքներն առ այսօր չեն բացահայտվել:

Քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինեց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Վահագն Խաչատրյանը և պաշտոնավարեց մինչև 1996 թվականը: Նա մայրաքաղաքում որպես տրանսպորտային խնդրի լուծման միջոց առաջարկում էր մետրոյի նոր կայարաններ ավելացնել։

Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ - Sputnik Արմենիա
Ալինա Օրդյանի հետ. Ովքե՞ր էին նախկին քաղաքապետերը, ո՞վ կլինի նորը

Նախկինում կրթության և սոցիալական ապահովության փոխնախարար Աշոտ Միրզոյանն ընդամենը մի քանի ամսով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը, որից հետո բոլորին քաջ հայտնի ՀՀՇ-ական գործիչ Վանո Սիրադեղյանին էր վերապահված հոգ տանել քաղաքի ճակատագրի մասին: Սիրադեղյանի` քաղաքապետ եղած ժամանակ Երևանի փողոցների խորհրդային անվանումները փոխարինվեցին հայ անվանի գործիչների անուններով։

Մինչ այդ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը լքեց, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Այնուհետև պատգամավոր Վանոյին սպասվում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում, նրա դեմ քրեական գործով դատավարություն, և նա ստիպված էր լքել Հայաստանը: Վանո Սիրադեղյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված, և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի առաջին քաղաքապետը Սուրեն Աբրահամյանն էր: Նա մինչ այդ Սյունիքի մարզպետն էր։ Եղել է նաև ԱԺ պատգամավոր, ներքին գործերի նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Սուրեն Աբրահամյանը միակ պաշտոնյան էր, որ հրաժարական տվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից հետո։

Выборы НС РА. Голосование - Sputnik Արմենիա
Կանխատեսելի ընտրություն. Թեկնածուների վարքից մինչև վարչական ռեսուրսի կիրառում

Քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինած Ալբերտ Բազեյանին նույն ճակատագիրն էր սպասում: Հոկտեմբերի 27-ին սպանված սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմ Ալբերտ Բազեյանը քաղաքապետի աթոռից հեռացվեց, երբ գումարի բացակայությունից բողոքելուց հետո Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց, թե՝ փողի վրա նստած՝ փողի պակասից է բողոքում։

Քոչարյանը Երևանի ղեկավարումը վստահեց Ռոբերտ Նազարյանին: Նա ևս մի առիթով խոստովանել է, որ իր պաշտոնավարման ժամանակ Երևանի քաղաքապետարանը բյուջե չուներ և քաղաքապետը ստիպված էր ցանկացած հարցով դիմել կառավարություն։ Իսկ այսօր Երևանի ընտրված քաղաքապետն ունի լիազորություններ։

Հաջորդ քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախորդի նման ղեկավարելու մեծ փորձ ուներ. մինչ այդ եղել էր տրանսպորտի և պետեկամուտների նախարար։ Երվանդ Զախարյանին էր, սակայն, վիճակված կառավարության որոշմամբ իրենց տներից դուրս հանել Երևանի Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչների։ Անհամաչափ փոխհատուցման համար նրանցից շատերն առ այսօր պայքարում են իրենց իրավունքների համար։

Երվանդ Զախարյանը քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո էլ շարունակեց պաշտոնյա մնալ: Եղել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո փոխվեց Երևանի կառավարման համակարգը: 2009-ին առաջին անգամ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ: Քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետականի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը: Մինչ այդ նա երկար ժամանակ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետն էր։ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տվեց մեծ աղմուկ հանած սկանդալային մի պատմության պատճառով։ Նա համերգի ժամանակ ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին։ Սակայն Բեգլարյանի ժամանակավոր անհետացումը չխանգարեց, որ նա կրկին հայտնվի պաշտոնյայի կարգավիճակում. նախ ընտրվեց ԱԺ պատգամավոր, ապա նշանակվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Երևանի ավագանու ընտրության առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է

Բեգլարյանի սկանդալային հեռանալուց հետո նրան արագ փոխարինող էր պետք գտնել, և ընտրությունը կանգ առավ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի վրա, որ այն ժամանակ «ՀայՌուսգազարդի» տնօրենն էր: Նա քաղաքապետի աշխատանքը drive-ով էր անում։ Կարեն Կարապետյանը մի քանի նորամուծություն բերեց, որոնք չանցան առանց քննադատության։ Նա հատկապես սկսեց պայքարը փողոցային առևտրի դեմ։ Ծրագրերը, սակայն, կիսատ մնացին, քանի որ հեռացավ` հայտարարելով, թե բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու կապակցությամբ է հրաժարական տալիս։

Այսպիսով՝ Կարեն Կարապետյանն էլ հեռացավ քաղաքապետի պաշտոնից, և աթոռը զբաղեցրեց Տարոն Մարգարյանը` վերընտրվելով նաև 2013թ:

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին պաշտոնավարման տարիներին նույնպես քննադատություններից զերծ չմնաց. ճարտարապետական, ինչպես նաև տրանսպորտային չլուծված խնդիրներ, նույնիսկ բողոքի ցույցեր: Արդյունքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու մասին որոշումը կասեցվեց։

Ինչպես տեսնում ենք, Երևանի քաղաքապետները հագեցած կենսագրություն ունեն, իսկ նրանց միավորում է մի բան՝ մեր երազած Երևանի դեռևս անկատար երազանքը:

Լրահոս
0