00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանցահենները գողացել են Դիսնեյի «ծովահեններին» և «փրկագին» են պահանջում

© wordpressЗамок Золушки и памятник Уолту Диснею с Микки
Замок Золушки и памятник Уолту Диснею с Микки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԶԼՄ–ները հայտնում են, որ ցանցահենները գողացել են «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի կրկնօրինակը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ցանցահենները վստահեցնում են, որ իրենց հաջողվել է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի հասանելիություն ստանալ։ Ֆիլմը դեռ վարձույթի չի հանվել, և չարագործները սպառնում են այն հրապարակել համացանցում, եթե The Walt Disney Company-ն մեծ գումար չվճարի։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ընկերության տնօրեն Բոբ Այգերը հաստատել է այս տեղեկությունը, սակայն չի նշել, թե կոնկրետ որ ֆիլմի մասին է խոսվում։

Պարբերականի տվյալով` չարագործները զգալի գումար են պահանջել բիտկոինով և հայտարարել են, որ գումարը չստանալու դեպքում նախ 5 րոպեանոց հատված կհրապարակեն, իսկ հետո` 20 րոպե տևողությամբ հատվածներ։

Նշվում է, որ Walt Disney-ը չի պատրաստվում կատարել ցանցահենների պահանջը և ակտիվորեն համագործակցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ։ Ընկերությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը։

Русская версия

 

Լրահոս
0