ԿԸՀ–ն սկանավորել է ընտրողների ցուցակները

© Sputnik / Асатур ЕсаянцИзбирательныe списки
Избирательныe списки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սկանավորվել և հրապարակվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

  • ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,
  • վստահված անձը,
  • համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
  • քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը` ժամը 11.00-ն:

Լրահոս
0