Քարաթափման պատճառով Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհը փակ է

© Sputnik / Armine Aleksanyan Обвал камней на дороге
Обвал камней на дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այսօր տեղի է ունեցել քարաթափում։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին: Ճանապարհը փակ է 5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ և 5-7 մ բարձրությամբ:

 

Լրահոս
0