Տողանյան. Հայաստանը կարող է մեծացնել արտահանումը ադամանդների և ՏՏ–ի շնորհիվ

© SputnikВардан Тоганян
Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռոստովի շրջանի միջև գործակցության զարգացման հեռանկարները քննարկվեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի և շրջանի մարզպետ Վասիլի Գոլուբևի հանդիպման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ադամանդների արտադրությունն ու վերամշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսական արտադրանքը թույլ կտան Հայաստանին մեծացնել արտահանման ծավալները, հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Երեքշաբթի Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ Ռոստովի շրջանի մարզպետ Վասիլի Գոլուբևի հետ տարածաշրջանային կառավարությունում։ Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Ռոստովի շրջանի միջև գործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցին։

Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Տողանյան. «Հայաստանում առաջին ներդրումները կլինեն 2017 թ–ին»

«Մեր արտահանումն, առաջին հերթին, մթերքներն են՝ կապված գյուղատնտեսական և վերամշակվող սննդի արդյունաբերության հետ, ինչպես նաև ոգելից խմիչքները, գինիները, գինու հումքը, կոնյակը։ Դա IT հատվածն է, որը մեզ մոտ լավ զարգանում է ոչ միայն ՏՏ լուծումների, սոֆթի և այլնի առումով, այլև աջակցման։ Թեթև արդյունաբերությունը մեզ մոտ աճում է շատ արագ տեմպերով։ Իհարկե, ավանդաբար, մենք ուժեղ ենք նաև ադամանդների արտադրման և վերամշակման գործում, այսինքն, ռուսական ադամանդի հիման վրա մենք ադամանդներ ենք արտադրում և կարծում եմ, որ մաքսային հարկերի ավելացմամբ և եվրասիական շուկայի միավորմամբ մենք կարող ենք ամբողջովին ծածկել ադամանդի ռուսական շուկան»,- գործակալության հետ զրույցում բացատրեց Տողանյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը մտադիր է ավելացնել արտահանումը Ռուսաստան։ Նրա խոսքով` 2017 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճեց 19%-ով։ «Հուսանք, որ այն թվաբանական աճ կարձանագրի»,- ընդգծեց դեսպանը։

Русская версия

Լրահոս
0